Կաշառք սեփական մահվան համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանական ավազակախմբերի՝ Հայաստանի տարածք ներխուժման մանրամասները ոչ միայն զարմանալի, այլեւ երբեմն տարակուսելի են։ Հատկանշական իրավիճակներից է Սաբուխա Ախմադովի պատմությունը։ Այս երիտասարդը զոհվել է սահմանային բախումների առաջին իսկ օրերին։
Սաբուխա Ախմադովը որբ է, ով կորցրել է ծնողներին 2 տարեկանում։ Նա մեծացել է մանկատանը։ Երբ պահը հասավ, երիտասարդը զորակոչով գնաց բանակ, որտեղ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշեց պայմանագրով ընդունվել էլիտար կոմանդոսական զորամաս։ Սակայն հիմնովին կոռումպացված ադրբեջանական զինված ուժերում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, և զինվորից կաշառք են պահանջել։ Դեռևս որոշակի տրամաբանություն կար համազգեստով կոռումպացված պաշտոնյաների գործողություններում. չէ՞ որ էլիտար ստորաբաժանումներում աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան սովորական ստորաբաժանումներում։
Արդյունքում Սաբուխա Ախմադովը ստիպված է եղել վարկ վերցնել բանկից։ Նա տվել է անհրաժեշտ գումարը՝ 6000 մանաթ, և զորակոչվել է հատուկ նշանակության ջոկատում, բայց ... ընդամենը 3 օր հետո սպանվել է։ Այս մասին լրագրողներին ասել է Սաբուխայի եղբայրը, ով մտադիր է ամեն կերպ վերադարձնել հարազատի տված գումարը։
Սաբուխա Ախմադովի պատմությունը չափազանց ուսանելի է և, հուսանք, կստիպի մտածել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների, որոնց ճակատագիրը նման է մահվան համար կաշառք տվողի ճակատագրին։
Նյուրը հրապարակամ պատրաստեց Past.am-ը: