Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Թուրքիայի կողմից օկուպացված «Հյուսիսային Կիպրոսի» հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանից օկուպացված «Հյուսիսային Կիպրոս» թռիչքների հնարավոր մեկնարկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանից ուղիղ չվերթները դեպի ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» կարող են սկսվել նոյեմբերին, ավելի վաղ հայտնել էր CNN Turk-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«...Իհարկե, ես բարձրացրել եմ նաև Հյուսիսային Կիպրոսի հարցը ՌԴ նախագահ Պուտինի հետ մեր բանակցությունների ժամանակ....Իհարկե, ուրախ կլինենք, եթե Ռուսաստանից ուղիղ թռիչքներ սկսվեն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ևս մեկ շատ կարևոր ասպեկտ է, որ Ռուսաստանն ունի շատ բարձր զբոսաշրջային ներուժ: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության եկամտի կարևոր աղբյուրներից մեկը զբոսաշրջությունն է: Կարծում եմ, որ զբոսաշրջության նման հոսքը կհանգեցնի հանրապետությունում տնտեսական լուրջ թռիչքի»,- ասել է Էրդողանը: Այդ մասին մեջբերում է A Haber հեռուստաալիքը: