Ստամբուլում ուժեղ ձնաբուքը կաթվածահար է արել տրանսպորտի երթևեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում չորեքշաբթի օրվանից շարունակվող ուժեղ ձնաբուքը կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել մեգապոլիսի քաղաքում և բերել է քաղաքի երկու օդանավակայաններում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին 221 ավիաչվերթի չեղյալ հայտարարման, գրում է РИА Новости-ն:
Դադարեցվել է նաև նավային հաղորդակցությունը քաղաքի եվրոպական և ասիական հատվածների միջև, չեղյալ են հայտարարվել դպրոցներում դասերը: Դիտվում են լուրջ դժվարություններ հանրային տրանսպորտի աշխատանքում: Քաղաքային ծառայությունները փորձում են քաղաքի ճանապարհները մաքրել ձյունից: Քաղաքի փողոցներում աշխատում է ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Ստամբուլում ձյունը կշարունակվի մինչև ուրբաթ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



