ԱԺ-ն արտահերթ կքննարկի ՌԴ-ից վարկ վերցնելու համաձայնագիրը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոշում է կայացվել առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացում:
Կառավարությունը նման որոշում է կայացրել ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը», - նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
XX
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



