Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կա՛մ, կա՛մ. երրորդ տարբերակ, կարծես, չի մնացել․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, թվում է, բավական էին հասկանալու, որ Հայաստանն ընթանում է թուլացման, խեղճացման, շարունակական պարտության և ծնկի գալու ճանապարհով։ Ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանում պաշտոնավարող թիմը: Համաձայն ենք, ոչ բոլորը, բայց արդեն նկատելի է, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անվերապահորեն աջակցում էին Փաշինյանին, քիչ-քիչ հասկանում են, որ պետության գլխավերևում թևածող արհավիրքը Փաշինյանը կախել է բոլորիս գլխին։ Այսինքն՝ խնդիրն այլևս մոտեցումների կամ գաղափարախոսության ընտրությունը չէ, քանի որ սեղանին է դրված գոյություն ունենալու կամ չունենալու հարցը, պետության ինքնիշխանության հարցը։ Իսկ իշխանություններն իրենց սպառել են մինչև վերջին ակորդը։

Լավ, համաձայն ենք, հնարավոր է՝ չեն սպառել միայն երկու առումով՝ երկիրը մինչև վերջ կործանելու կամ, իշխանությունից հեռանալով, երկիրը փրկելու: Կա՛մ, կա՛մ, երրորդ տարբերակ, կարծես չի նշմարվում: Արցախյան պատերազմի ժամանակ իշխանական պրոպագանդան առաջին իսկ օրերից «ավետում» էր, թե «հաղթելու ենք», պատերազմից հետո վստահեցնում էին, թե Սյունիքն անվտանգ է, իսկ հիմա էլ Փաշինյանը փորձում է հասարակությանը հավաստիացնել, թե փաստաթուղթ է ստորագրելու, որտեղ ՀՀ-ի 29,8 հազար քառակուսի կմ տարածքը պահպանվելու է։ Բայց քանի որ գրեթե միշտ ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակառակ պատկերը, ապա երբ որ տեղի ունենա ադրբեջանական հերթական ներխուժումը մեր երկիր, շուտով 29,8 հազար քառակուսի կմ-անոց Հայաստանի մասին փաստաթուղթը կարող է երազանք թվալ։ Առավել ևս, որ Նիկոլն կասկածելիորեն ինչ-որ շատ է խոսում այդ թվի մասին, հատուկ շեշտադրում դա: Ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանը հազարավոր զինվորների շրջափակումից փրկելու անհրաժեշտությամբ էր պայմանավորում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, ապա նույնը կարող է կատարել ևս մեկ անգամ և որոշակի իրադրության պայմաններում որպես փրկություն ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքների զիջումը։

Փաստերը վկայում են, որ ինչքան գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, այնքան կորցնելու ենք, այնքան մեր պետությունը նվաստացվելու է։ Հապաղումը շատ ծանր հետևանքների է հանգեցնելու։ Այս պարագայում, հանրության մեծ մասի համոզմամբ, միակ ելքը ՀՀ իշխանություններից օր առաջ ազատվելն է, որը պետք է դառնա աղետը կանխելու առաջին քայլը։ Իսկ դրա համար հանրային և քաղաքական լայն համախմբում է հարկավոր, որի համար կան անհրաժեշտ պայմաններ։ Այս կոնտեքստում քննարկվում էին տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ Հայաստանի նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունը։ Նրանք, ի վերջո, հանդիպեցին Վեհարանում՝ Ամենայն հայով կաթողիկոսի մասնակցությամբ: Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ երեք նախագահները հանդիպում են։ Արցախյան պատերազմի վտանգի պայմաններում էլ նրանք մի քանի անգամ հանդիպեցին, անգամ նախաձեռնություն եղավ, որ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, այլ հարց է, որ իշխանությունները ամեն գնով խափանեցին այդ այցը։

Դժվար չէ պատկերացնել, թե ներկայումս իրավիճակը ինչքան բարդ է, որ նախագահները կրկին ստիպված են մի կողմ դնել իրենց տեսակետների ու մոտեցումների տարբերությունները և նստել մեկ սեղանի շուրջ։ Եվ նույնիսկ նրանք, որոնք երեք նախագահներից որևէ մեկի կամ հենց երեքի մասին էլ լսել չէին ցանկանում, ապա հիմա հույսեր են փայփայում, թե նախագահները կարող են լուծումներ առաջարկել։ Ճիշտ է, հանդիպման սկսվելուն պես ամբողջ սոցցանցերը ողողած «Աստծով» գրառումները ծայրահեղ սպասումների մասին էին խոսում, ինչը հաստատվեց հանդիպումից հետո արված հաղորդագրությունից հետո, երբ բազմաթիվ մարդիկ հիասթափության նշաններ սկսեցին ցույց տալ: Իրականում չափազանց միամիտ պետք է լինել մտածելու, թե ընդամենը 2-3 ժամանոց հանդիպումից հետո հայտարարվելու էր Նիկոլի հեռացման կամ նոր իշխանության ձևավորման մասին: Այդպես չի լինում, այդպես չի կարող լինել:

Բայց երևույթն ինքնին չափազանց կարևոր է թե՛ Վեհափառի ներգրավվածության տեսանկյունից, ինչն առկա գործընթացներին համահայկականության բնույթ է հաղորդում, թե՛ երեք նախագահների քննարկումների տեսանկյունից, քանի որ նրանց փորձառությունն ու քաղաքական դաշտի վրա իրական, առարկայական ու շոշափելի ազդեցությունը հույսեր է ներշնչում գործընթացներին բովանդակային հուն հաղորդելու և իրական ելքեր ու լուծումներ գտնելու առումով: Մյուս կողմից՝ խմորվող քաղաքական գործընթացը միայն նախագահների հանդիպմամբ չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է, որ բոլոր առողջ, իրականում երկրի ու պետության հանդեպ պատասխանատվություն ունեցող հասարակական և քաղաքական ուժերը համախմբվեն այս օրակարգի շուրջ։ Պետականության կորստին «հինգ է պակաս», մենք դեռ քննարկում ենք այս կամ այն գործչի կամ ուժի անցյալում ունեցած սխալը:

Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքական ցնցումները ավելի վատթար վիճակ կարող են ստեղծել։ Իշխանափոխությունը պետք է լինի արագ, բայց անցնցում ու սահուն, որպեսզի «ունքը շինելու տեղը աչքն էլ չհանվի»։ Եվ սա նաև հանրության և քաղաքական ուժերի պատասխանատվության հարցն է:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան