Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաշինյանը ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածը հրադադարի ռեժիմի խախտում էր՝ ռազմական հստակ գործողություններով, որի նպատակը նվազագույնը մարտական դիրքեր, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ վերցնելն էր, էական վնաս հասցնելը առաջին հերթին հայկական զինուժին։ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Իսկ այն կրակոցները, որոնք տեղի են ունենում հրադադարի ռեժիմը վերականգնելուց հետո, լինելու են մինչև այն պահը, քանի դեռ երկու պետությունները միմյանց նկատմամբ չեն վերցրել պարտավորություն՝ կատարելու խաղաղության պայմանագրի կետերը, որն այս պահին չկա։ Երբ այդ պայմանագիրը լինի, այդ պահից գոնե իրավական առումով կրակոցներ չլինելու երաշխիքներ պետք է լինեն։ Ունենք իրականություն, սակայն, երբ Ադրբեջանը շարունակում է կրակել։ Ու չի բացառվում, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները կամ Հայաստանի իշխանությունների՝ միջազգային ամբիոններում ոչ կոմպետենտ կեցվածքը, բացթողումները, սխալները, Ադրբեջանը կարող է կրկին առիթից օգտվել ու բարելավել իր դիրքերը»,- նշեց փորձագետը։

Բացի նվազագույն նպատակներից, ըստ Հայկ Նահապետյանի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր առջև նաև այլ խնդիրներ է դրել։ «Առաջին խնդիրը «Զանգեզուրի միջանցք» ունենալն է, երկրորդ խնդիրը հայ- ադրբեջանական սահմանի ամբողջ տարածքում իշխող բարձունքներ վերցնելն է, որը լայնածավալ ռազմական գործողություններից հետո կամ պատերազմի ընթացքում հնարավորություն կտա դյուրին կերպով վերցնել հսկայական տարածքներ։ Այդ խնդիրն, ի դեպ, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո արդեն 3-րդ անգամ է իրականացնում։ Երրորդ խնդիրն այն է, որ Հայաստանն ամբողջովին հրաժարվի Արցախից և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս խնդիրը հետևյալն է. եթե, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրողություններն Ադրբեջանին թույլ տան լայնածավալ ռազմական գործողություններ սկսել ՀՀ ամբողջ տարածքում, անկասկած սկսելու են։ Առավել ևս, որ այդ երկրի ղեկավարը պարբերաբար ու հրապարակավ ասում է, թե իբր «Հայաստանի շատ տարածքներ պատմական Ադրբեջանի տարածքներ են»։ Իր համար այդ տարածքները վերցնելը ևս խնդիր է, էլ չեմ ասում, որ Ալիևը բազմիցս այդ համատեքստում նաև Երևանի մասին է խոսել»:

Որպեսզի թվարկված կետերը կյանքի չկոչվեն, ըստ փորձագետի, Հայաստանն առաջին հերթին պետք է ունենա իրավիճակը համարժեք գնահատող և իրենից կամային կենտրոն ներկայացնող իշխանություններ. «Այդ իշխանությունը պետք է կարողանա որակապես և շատ արագ վերականգնել ԶՈւ-ն, բարձրացնել բանակի բարոյահոգեբանական վիճակը և սպայակազմի միջոցով պատերազմի դաշտում զորքերի կառավարումը հասցնել առավելագույնի։ Սա է այն առաջին և ամենակարևոր կռվանը, որով մենք կարող ենք կանխարգելել կամ ձախողել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ցանկացած ռազմատենչ նպատակ կամ գործողություն։ Դաշնակից պետությունները միայն դրանից հետո կարող են իրենց շահերի սպասարկման համատեքստում այս կամ այն չափով մեզ օժանդակել։ Առաջին հերթին մենք մեզ պետք է պաշտպանենք, մեզ մոտ պետք է միակամություն լինի, ինչը իշխանությունների ամենառաջնային խնդիրն է»։

Մեր զրուցակիցը նշեց, որ ներկայիս իշխանությունները այլ ուղղությամբ են շարժվում. «Մի թևավոր խոսք կա` «գետանցման ժամանակ ձիեր չեն փոխում», վտանգ կա, որ փոխելու ժամանակ ջրի հոսքը պարզապես կտանի։ Հիմա սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հրապարակավ ոչ միայն ակնարկեց, այլև թիրախային մտքեր արտահայտեց, ըստ որի, ուզում է միջազգային դիտորդական առաքելության խմբեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին։ Խոսքը միջազգային խաղաղապահ ուժերի մասին է, իսկ ՄԱԿ-ի մանդատով դրանք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն են՝ այլ ստորաբաժանում չկա, կառավարումը, մեծ հաշվով ու չերևացող ձևով իրականացվում է ՆԱՏՕ-ի կողմից։ Փաստորեն, Փաշինյանն այդ ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց։ Իր ելույթում բավականին խիստ քննադատեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին՝ առանց նշելու ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի անունը։ Տարածաշրջանային անվտանգություն ապահովող միջազգային կազմակերպություններից դժգոհություն հայտնեց, իսկ այդ կազմակերպությունն այս պահին ՀԱՊԿ-ն է։ Դե, ստացվում է՝ «գետանցման ժամանակ ձիերին փոխում» է։ Իրականում դա հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Մասնավորապես, իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Ռազմական փորձագետը այդ համատեքստում հիշեցրեց, որ սեպտեմբերի 22-ին Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ. «Սա ինքնին հուշում է, որ ՆԱՏՕ-ի հետ հիմա բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ դրանք նԱՏՕ-ի խաղաղապահ ստորաբաժանումներին միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու անվան տակ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու մասին են։ Իսկ ինչպե՞ս կարձագանքի այդ քայլին ՌԴ-ն։ Այսօր Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ, որի մասին օրեր առաջ հրապարակավ հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարը՝ անդրադառնալով Ուկրաինայում առկա իրավիճակին։ Ստացվում է, որ այսօր Փաշինյանը Ռուսաստանի թշնամի պետության զորքերին ՌԴ-ի ռազմավարական դաշնակից ՀՀ տարածք է հրավիրում։ Եթե ՌԴ-ն համարժեք կեցվածք դրսևորի այդ հայտարարություններին, կարծում եմ, մեզ համար ծանր օրեր են սպասվելու, և Ալիևն այդ առիթը բաց չի թողնելու։ Վերոնշյալ փաստերն արձանագրելով՝ կարող ենք ենթադրել, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից կարող են կտրուկ փոփոխություններ լինել ՀՀ-ի նկատմամբ վերցրած պարտավորությունները կատարելու տեսանկյունից»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ