Տորնադո, կանայք՝ տանկերի վրա• National Geographic-ի լավագույն լուսանկարները
ԼԱՅՖNational Geographic-ի խմբագրությունը հրապարակել է ամենամյա լուսանկարչական մրցույթի լուսանկարները, որին ամեն տարի մասնակցում են լուսանկարիչներ ամբողջ աշխարհից, հայտնում է Business Insider-ը:
1 տարվա ընթացքում խմբագրություն էին ուղարկվել անսովոր ու յուրահատուկ լուսանկարչական աշխատանքներ, որոնցից շատերը պատկերում են բնության բացառիկ տեսարաններ երկրագնդի տարբեր անկյուններից: Հաղթողները, սակայն, ընդամենը 13-ն են:
Ընդ որում՝ National Geographic Photo Contest 2015-ի գլխավոր հաղթող է ճանաչվել ընդամենը մեկ լուսանկարիչ, որին շնորհվել է 10 հազար դոլար, ինչպես նաև հնարավորություն՝ մասնակցել պարբերականի կազմակերպած ֆոտոսեմինարին:
«Առաջնության դափնին» շնորհվել է ավստրալացի Ջեյմս Սմարթին: Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել անտիցիկլոնային տորնադոն, որը կարող է մի քանի րոպե անց երկրի երեսից ջնջել մերձակա տները:
















