Խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱՐՏԱՀԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության թուրքահաճո իշխանությունը այս օրերին Թուրքիային է արտահանձնել երկու քուրդ զինյալի՝ Լեհենգին և Ալիշերին, որոնք մինչ այդ անցել էին հայ-թուրքական սահմանը, և հանձնվել հայաստանյան իշխանություններին, միամտաբար ենթադրելով, որ դա բարեկամական պետություն է:
Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բնականաբար արտահանձման վերաբերյալ պայմանագիր չունի, որ Թուրքիան անվերապահ աջակցում է ադրբեջանական ագրեսիային, և փաստացի նրա անմիջական մասնակիցն է: Թուրքական օրակարգը հետևողականորեն Հայաստանում առաջ մղող իշխանությունը շուտով կսկսի հիմնավորել, որ դրանով այն փորձում է կանխել այդ ագրեսիան, մեղմել Թուրքիայի դիրքորոշումը, բայց արդյունքը ուղիղ հակառակն է լինելու՝ Հայաստանին սկսում են վերաբերվել որպես անսկզբունք մարմնավավաճառի, որից վաղը սկսելու են պահանջել արդեն արտահանձնել սեփական քաղաքացիներին:
Դատապարտում եմ այս խայտառակ գործողությունը և ներողություն եմ խնդրում այն հերոս մարտիկներից, որոնք պայքարում են ընդհանուր թշնամու դեմ: Խոստանում եմ նաև հնարավոր ամենն անել, որպեսզի մենք մեր երկրի վրայից մաքրենք այս խարանը»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



