Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ չի տվել Սու-24-ը խոցելու հրաման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտարարել է, որ չի հրամայել խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
«Ես չեմ հրամայել խոցել այդ ինքնաթիռը: Արդյոք հնարավոր կլիներ 17 վայրկյանում դիմել ինձ, որպեսզի նման հրահանգ տայի: Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է թուրքական կառավարության ղեկավարը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Դավութօղլուն հավելել է, որ ռուսական օդանավի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից երկու օր առաջ, գլխավոր շտաբը՝ երկրի օդուժի հրամանատարության սպառնալիքների դեպքում, արձագանքման կանոնների կիրառման վերաբերյալ լիազորություններ է տվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



