Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղետից խուսափելու միակ տարբերակը Փաշինյանի հեռացումն է. Շարմազանով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների ու Վեհափառ Հայրապետի հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը ու եթե տեղյակ եք հանդիպման մանրամասներին, որքան հնարավոր է՝ կմանրամասնե՞ք։

– Գնահատականը հետևյալն է, որ նման անհրաժեշտություն վաղուց կար, ես դրական եմ վերաբերվում նախկին ղեկավարների ու Վեհափառի հանդիպմանը, մանավանդ որ դրա օրակարգը ոչ թե կուսակցական էր, ներքաղաքական էր, այլ պետական ու ազգային գերխնդրի օրհասականով էր պայմանավորված։ Ինչ վերաբերում է՝ որքանով եմ տեղյակ հանդիպման մանրամասներին, կարծում եմ, կոռեկտ չէ հիմա դրա մասին խոսել, կա պաշտոնական տեղեկատվություն դրա մասին, սահմանափակվենք դրանով։

Հուսադրողն այն է, որ կողմերը նախատեսում են շարունակել քննարկումների ու հանդիպումների շարքը։ Ես հուսով եմ, որ Հայաստանի պետականության մեջ ավանդ ունեցած ղեկավարները և ոչ միայն նրանք, այլև պետականամետ գործիչները ի վերջո կարող են մի կողմ դնել իրենց, միգուցե մարտավարական յուրահատկություններն ու տարաձայնությունները և փորձեն օգնել մեր պետականությունը գահավիժումից փրկելուն։

– Այս հանդիպումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, ըստ ձեզ՝ այն հատվածը, որը ոգևորվեց այս հանդիպմամբ ու որոշակի հույսեր է փայփայում, որ հանդիպման մասնակիցները կկարողանան իրավիճակը բեկել, ստիպված չե՞ն լինելու հիասթափվել։

– Ակնհայտ է մի բան․ Նիկոլ Փաշինյանը տապալվել է որպես վարչապետ, տապալվել է որպես Հայաստանի անվտանգության համակարգի ղեկավար, տապալվել է որպես խաղաղության օրակարգի ջատագով, և դա ինքը հայտարարեց ՄԱԿ-ում։ Եթե մի մարդ 21 թվականին գնում է ընտրության ու ասում՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել, բայց դրանից մեկ տարի անց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, ու ամեն րոպե կարող է պատերազմ լինել, նշանակում է, որ ինքը կա՛մ խաբել է ժողոովրդին, կա՛մ անպատասխանատու գործիչ է և, որ ամենակարևորն է՝ արդյունավետ կառավարիչ չէ ու պետք է փոխվի։

Եվ պետք է փոխվի ումո՞վ, հո լուսնից չե՞նք իջեցնելու նոր մարդ, մենք ունեցել ենք հակաճգնաժամային կառավարիչներ, պետական ղեկավարներ, որոնց, նորմալ է, որ տարբեր շերտեր կարող են տարբեր գնահատականներ տալ, բայց քաղաքականության մեջ զազրախոսելը կարևոր չէ, ոչ էլ՝ բաժակաճառերը, քաղաքականության մեջ կարևորը արդյունքն է, և՛ Տեր-Պետրոսյանը, և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը արդյունավետ ու պետական գործիչներ են, այդ իմաստով հուսադրող հանդիպում է։

Պետական շահի գերակայությունից ելնելով՝ չեմ հասկանում այն մարդկանց, նկատի չունեմ հատուկ ուղղորդված խմբերին, որոնք գիտեն, որ մենք աղետի մեջ ենք, բայց քննադատում են այդ հանդիպումը, այսինքն՝ թողնեն երկիրը կործանվի՞։ Չորս տարի է՝ մենք ասում ենք, որ այս մարդը պետությունը տանում է գահավիժման, ու ՄԱԿ-ում իր ելույթը դա ցույց տվեց, որ ինքը չունի ռազմավարություն, չունի հաշվարկ ու չգիտի՝ ինչ պետք է անի: Իրեն որ մնա, գուցե լավ էլ ուզենա գնալ, բայց երևի աշխարհաքաղաքական ինչ-ինչ կենտրոններ չեն թողնում գնալ, ասում են՝ «մավրը պետք է անի իր գործը, նոր հեռանա», բայց մինչև մավրն անի իր գործն ու հեռանա, արդեն կարող է Հայաստան չլինել, այսինքն՝ սա ներքաղաքական խնդիր չէ։ Մենք անձերից չենք խոսում, երևույթից ենք խոսում։

– Այդ տեսանկյունից նախկին նախագահների այս հանդիպումն ուշացած չէ՞ր։

– Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Ես մի քիչ կոռեկտության կողմնակից եմ, նախկին նախագահներին անուն դնելու պարագայում գոնե իրենց արածի մի քանի տոկոսն արած պետք է լինես, էլի։ Հիմա շատ խառը ժամանակներ ենք ապրում, ժամանակ չկա անցյալն արժևորելու, բայց, կրկնում եմ՝ երեք նախագահների շրջանում էլ Հայաստանը հաղթած է եղել։

Վերջին 20-25 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնից լացակումած բողոքում էին, որ «Ադրբեջանի 20%-ը օկուպացված է Հայաստանի կողմից»։ Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որ մեր պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ՄԱԿ-ի ամբիոնից կիսալացակումած հայտարարում է, որ ինքնիշխան տարածքը օկուպացված է, մի հատ էլ վտանգ կա, որ էլի կօկուպացվի, պլյուս դրան էլ կանգնում ասում է՝ Հայաստանն ի՞նչ սահմաններով է ճանաչում, հիմա Իլհամ Ալիևը որ ասի՝ քո հայրական տունն Իջևանում կամ իմ հայրական տունը Ալավերդիում Ադրբեջանինն է, ի՞նչ է ասելու։

Նա մի էլեմենտար բան չհասկացավ, որ բանակցում են ոչ թե Ալիևի հետ, այլ բանակցում են միջազգային հանրության հետ, իր գլխավոր խնդիրը սա է, դրա համար են միջնորդները, ինքը ՄԱԿ-ում էլի միջնորդ երկրներին էլ չանդրադարձավ, չդիմեց, Ալիևից է քարտեզ ուզում։ Թող Ազգերի լիգայի արձանագրությունից խոսեր, որ նույնիսկ 20 թվականին չեն ընդունել Ադրբեջանի դիմումը, այլ ոչ թե Համլետից ինչ-որ անհաջող մեջբերումներ աներ։

Այս իմաստով գտնում եմ, որ բոլորը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, որովհետև այս մարդն ապացուցեց, որ ոչ թե ապագա կա, այլ պատերազմ ու դժոխք կա, եթե ինքը մնաց, էլ ո՞նց բացատրենք։ Այս իմաստով հույսերից մեկը նախագահների հանդիպումն է։ Քննարկելու բան չկա, ինքը տապալվել է, ու ես սա ցավով եմ ասում, որովհետև իր տապալումը արժեցել է հազարավոր տղաների կյանք, Արցախի մեծ մասի կորուստ, Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ու սա դեռ վերջը չէ։

– Պարո՛ն Շարմազանով, չբացառեցիք, որ Նիկոլ Փաշինյանը գուցե ուզում է հեռանալ, բայց իրեն չեն թողնում։ Կասեք՝ ովքե՞ր չեն թողնում և «մավրի» վերջին գործը ո՞րը պետք է լինի։

-Պարզ չէ՞՝ ինչն է լինելու։ Ես ասում եմ՝ 2018 թվականի հեղափոխությունը, սա իմ կարծիքն է, ունեցել է աշխարհաքաղաքական երկու նպատակ․ արցախյան խնդրում պրոթուրքական լուծում, երկրորդը՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն։

Հիմա առաջինը եղել է, Փաշինյանը Արցախից ձեռքերը լվացել է, նա ձեռնտու է բացառապես պրոթուրքական ուժերին, ես չեմ ասում դավաճան է, դավաճան չէ, ագենտ է, նման լուրջ բաների մեջ չեմ մտնում, բայց Թուրքիան ու Ադրբեջանը այս ձևի ապաշնորհ իշխանություն չէին էլ երազի Հայաստանի համար։ Հիմա, իմ կարծիքվ, դրանք այդ ուժերն են, որ չեն թողնում, ասում են՝ պետք է էս բաներն անես, նոր գնաս։

– Եթե ձեզ համար պարզ էր 18 թվականի շարժման պատճառները, ինչո՞ւ չկանխեցիք այդ շարժումը, այն ժամանակ իշխանության գլուխը ձեր քաղաքական թիմն էր։

– Ի՞նչ է նշանակում՝ ինչու չկանխեցիք։ Նախ մենք՝ կոնկրետ ես, չեմ պատկերացրել, անգամ ամենավատ երազումս, որ կարող էր այսպես լինել, երկրորդ՝ ի՞նչ է նշանակում չկանխեցիք, տանկերը հանեինք սաղ ժողովրդին կրակեի՞նք, վերջում էլ ասեիք՝ աթոռի համար մարդկանց կոտորեցի՞ք։ Մեզ կարող է քննադատել այն մարդը, որը 2018-ին Սերժ չի մերժել, Հանրապետական չի մերժել, բայց էն քաղաքական ուժերը, քաղաքացիները, որոնք մեր դեմ էին, սաղ ազգով ասում էիք՝ 55 թուրքերը ընդդեմ 3 միլիոն ժողովրդի։

Հիշո՞ւմ եք՝ իմ, Աշոտյանի ելույթը մայիսի 1-ին, երբ դեմ քվեարկեցինք, մեր շենքերի դեմն էիք, չէ՞, դագաղներ դնում, մեզ թուրք անվանում, ինչ ասես, ասում էիք։ Բայց մենք զգուշացրել ենք, չէ՞, էլ ի՞նչ անեինք, տանկե՞ր հանեինք, որ էն կողմից էլ թուրքե՞րը հարձակվեին։

Մենք քաղաքացիական պատերազմի չգնացինք, որովհետև դրանից կարող էր օգտվել թշնամին, ու հետագայում ակնհայտ դարձավ, չէ՞, որ սահմանին կային կուտակումներ, ու կարող էր նման բան լինել։ Մենք մեր ելույթներում ասել ու զգուշացրել ենք մարդկանց, բացեք ելույթները, համացանցում կան։

– Մինչև հիմա շարունակվում է այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է։ Դուք և՞ս այս կարծիքին եք։

– Տեր-Պետրոսյանի խոսնակը չեմ, բայց որպես նախկին պետական ու քաղաքական գործիչ կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին շատ արդարացիորեն որակել է «ազգակործան պատուհաս»։ Չեմ կարծում, որ հոգեզավակներին անվանում են «ազգակործան պատուհաս»։

– Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, պարո՛ն Շարմազանով։

– Որպեսզի այս իրավիճակը չլիներ, նախ պետք է 2018-ին չմերժեին Հանրապետականին, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանին պետք է չբերեին, պետք է ընդունեին այն մտահոգությունները, որ 18 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին Հանրապետական կուսակցությունն ասում էր։ 20 թվականից հետո գոնե չպետք է ընտրվեր վարչապետի պաշտոնում, դժբախտաբար եղավ։

Հիմա պետության ու ազգային շահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սրանց հրաժարականը ու պրոֆեսիոնալ ճգնաժամային կառավարիչների, բանակցողների թիմի կառավարում, որը կփորձի փրկել Հայաստանի գահավիժումը։ Խոսքն այստեղ նախկին նախագահների՝ իշխանության գալը չէ, երկիր ենք կորցնում, ձեզ թվում է՝ այդ մարդիկ իշխանության կռի՞վ են անում։ Թող Փաշինյանը կարողանար պետությունը հզորացնել, էդ մարդիկ էլ իրենց հանգիստը վայելեին։ Այսօր խնդիրը մեր պետության լինել-չլինելուն է վերաբերում։

– Վերջին հարցս ձեր սիրած խոսքով ձևակերպեմ, ի վերջո, Հայկը կհաղթի՞ ոսոխ Բելին։

– Ի վերջո, Հայկը միշտ էլ հաղթելու է ոսոխ Բելին, բայց մենք կտեսնե՞նք, թե՞ չէ՝ խնդիրն այս է։ Ու ամեն սերնդից է կախված՝ արժանի՞ է Հայկին, թե՞ չէ, ու ամեն սերունդ ինքը պետք է ապացուցի՝ ինքը Հայկի՞ ժառանգորդն է, թե՞ Բելի։

Քրիստինե Աղաբեկյան

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն