Արդյո՞ք ինքնահոշոտում չէ աչք փակել հայրենիքը, պետությունը վաճառող, սեփական երեխաներին սպանող, երկիրը թալանող ոհմակի արարքների վրա. Նայիր Հոխիկյան
ԲԼՈԳՆայիր Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բնության մեջ մի յուրատեսակ ծովային արարած կա, կոչվում է Ասցիդիա։
Այս կենդանին կյանքի մի փուլում սկսում է ուտել ինքն իրեն՝ սկսելով սեփական ուղեղից։
Հայաստանում ապրող մարդկանց հսկայական զանգվածի պահվածքը հիմա շատ նման է Ասցիդիայի կենսակերպին։
Արդյո՞ք ինքնահոշոտում չէ աչք փակել հայրենիքը, պետությունը վաճառող, սեփական երեխաներին սպանող, երկիրը թալանող ոհմակի արարքների վրա և նույնիսկ ընտրության ժամանակ կրկին ձայն տալ դրան՝ արդարացնելով, թե ճանապարհներ են սարքում կամ թոշակ են բարձրացնում։
Արդյո՞ք Ասցիդիայի օրինակով՝ հայերը չեն ուտում սեփական ուղեղը՝ զբաղվելով ինքնախաբեությամբ ու փորձելով ամեն կերպ խուսափել իրականության հետ առերեսումից, մեղավորներ փնտրելով երևակայական միջավայրերում, բայց ոչ երբեք այնտեղ, որտեղ նստած են հայրենիքն ու զինվորին վաճառող սատանաները։
Գիտեք, սեփական ուղեղն ուտող ծովային կենդանի Ասցիդիան աստիճանաբար զրկվում է ինքնապաշտպանական ռեակցիաներից, ապա՝ սատկում կամ դառնում կեր ծովային այլ կենդանիների համար։
Իսկ ի՞նչ են լինելու հայերը։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



