Գերմանիայի ոստիկանությունը խուզարկել է Ալիշեր Ուսմանովի զբոսանավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գերմանիայի ոստիկանությունը ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի դեմ հարուցված փողերի լվացման գործի շրջանակում խուզարկել է նրա զբոսանավը, գրում է Reuters-ը՝ հղում անելով տեղի դատախազներին։
Ուսմանովի ներկայացուցիչները հայտնել են, որ ո՛չ նա, ո՛չ նրա հարազատները կապ չունեն զբոսանավի հետ։
Դատախազները չեն նշել նավի կամ դրա տիրոջ անունը, սակայն ասել են, որ օպերացիան ուղղված է 69-ամյա ռուս գործարարի դեմ։ աաա
Ուսմանովը ներառված է ԵՄ պատժամիջոցների ցուցկում, նրա ակտիվները սառեցված են, բացի այդ, արգելվել է նրա տեղաշարժը։
Դատախազները հայտնել են, որ զբոսանավի սեփականատերը կասկածվում է 2017-2022 թվականներին միլիոնավոր եվրոյի ֆինանսական գործարքներ իրականացնելու մեջ։