Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավիճակի գնահատականում միակարծիք են, լուծումների հարցում՝ տարակարծիք․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա պահին Հայաստանի համար ստեղծված կացությունն այնքան ծանր է, որ նույնիսկ հավել յալ բնորոշումների ու որակումների կարիք չկա։ Եվ այն հարցադրումը, թե ի վերջո առկա պայմաններում ինչ ելքեր են հնարավոր, դարձել է հանրությանը մտահագող առաջնահերթ հարցը, որը առանձին կուսակցության կամ գործիչների հարց չէ, այլ համազգային նշանակություն ունեցող խնդիր։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ սեպտեմբերի 22-ին Կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հանդիպումը։

Ըստ երևույթին, հանդիպման արդյունքում նախագահները կոնկրետ որոշումների չէին հանգել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասով, դրա համար էլ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ որոշվել է շարունակել հանդիպումները։ Իսկ այս իրողությունը փաստում է այն մասին, որ առկա իրավիճակից ելքեր փնտրելու հարցում նախագահների տեսակետները չեն համընկել, կամ էլ նրանք բավարարվել են ուղղակի իրենց մոտեցումները ներկայացնելով։

Իհարկե, պետք չէր ակնկալել, որ նախագահները միևնույն մոտեցումները պետք է ունենային, և թերևս հանդիպումները նրա համար են, որ քննարկումներ տեղի ունենան և ռացիոնալ որոշումներ ընդունվեն։ Այնուամենայնիվ, ելնելով նախագահների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունից՝ կարելի էր ենթադրել, որ քննարկման բովանդակությունը կոնֆիդենցիալ է, բայց հանդիպումից մի քանի օր հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց, որտեղ ներկայացրեց իր առանցքային դիրքորոշումը, ապա դրան հետևեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծավալուն ասուլիսը։ Երկու նախագահներն էլ նշեցին, որ պայմանավորվածություն կա մանրամասներ չհրապարակել, բայց ՏերՊետրոսյանը որոշել էր ոչ ամբողջական, բայց որոշակի գաղտնազերծումներ անել: Հարցազրույցի ժամանակ Տեր-Պետրոսյանը կարդաց իր առաջարկած հայտարարության տեքստը և նշեց, որ նախագահների հետ հանդիպման ժամանակ դրա փոխարեն անցել է հայտարարության երկրորդ տարբերակը։ Սակայն երեկվա իր ասուլիսի ժամանակ Քոչարյանը հերքեց, թե հանդիպման ժամանակ երկու հայտարարություններ են քննարկվել, ապա ընդգծեց, թե միգուցե առաջին նախագահն իր հայտարարության տեքստի բովանդակությունը փորձել է որպես տեսակետ արտահայտել։ Ինչևէ, եթե անդրադառնանք նախագահների մոտեցումների բովանդակային կողմին, ապա պետք է նշենք մի քանի հիմնական կետեր, ընդ որում՝ առանցքային:

Նախ՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումներում անմիջապես նկատվում է հոռետեսական նոտա. ինչպես 1997 թվականին իր գրած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, այնպես էլ հիմա նա ընտրությունը ներկայացնում է վատի ու վատթարագույնի միջև։ Ընդ որում, ՏերՊետրոսյանը ներկայացնում է, թե իրավիճակից ելք չկա, միակ տարբերակը կապիտուլյացիայի ստորագրումն է, այսինքն՝ ըստ առաջին նախագահի, ով էլ լինի իշխանության, նույն կապիտուլ յացիոն փաստաթուղթն է ստորագրելու, և միգուցե նաև ավելի վատ պայմաններով փաստաթուղթ։

Թեպետ, մյուս կողմից, Տեր-Պետրոսյանը հակասում է ինքն իրեն՝ հայտարարելով, թե իրենք տեղյակ չեն՝ ինչ պայմաններով փաստաթուղթ է դրված սեղանին, ընդհանրապես չեն տիրապետում բանակցային գործընթացում շոշափվող պայմաններին, միևնույն ժամանակ խոսելով կոնկրետ ստորագրվելիք փաստաթղթերի վատի ու վատթարագույնի ընտրության մասին։ Ընդ որում, իշխանությունների հետ ընդդիմության երկխոսելու և միասնականորեն հայկական կողմի համար ամենից նվազ վատ պայմանները նախատեսող փաստաթուղթն ընտրելու իր առաջարկով նա, ըստ էության, առաջարկում է, որ բոլորով պատասխանատվություն վերցնեն կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրման համար կամ լեգիտիմացնեն կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումը։ Ի հակադրություն նման մոտեցման, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի շեշտադրումներն այլ էին։

Նրա խոսքով, կապիտուլ յացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, այլ հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք, իսկ կոնսոլիդացիան անհրաժեշտ է լուծումների շուրջ, որը պետք է ծառայի ժողովրդին հաղթանակի մղելու գործին։ Այլ կերպ ասած՝ երկրորդ նախագահը ոչ միայն չի կիսում Տեր-Պետրոսյանի հոռետեսական մոտեցումները, այլև պայքարի շարունակման կողմնակից է՝ նշելով, որ անհույս վիճակներ չկան, դռները բացվում են պայքարողի առջև։ Եվ պատահական չէ, որ նա բերեց 1992 թվականին տեղի ունեցածի օրինակը, երբ թվում էր, թե այլև հույս չկա, Արցախը կորսված է։ Միաժամանակ, հետաքրքրական է, որ առաջին նախագահի հարցազրույցում որպես իրավիճակի հանգուցալուծման տարբերակ միութենական պետության մեջ մտնելու քողարկված ակնարկներ կային։

Ավելի ստույգ, Լևոն ՏերՊետրոսյանը, Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիները հատկապես խաղաղության և զարգացման ասպեկտով «ոսկե դարաշրջան» համարելով, «ձեռքի հետ» միութենական պետության քարոզչություն է իրականացնում՝ հող նախապատրաստելով նրա համար, որ եթե վերոնշյալ «նախագիծը» ուղղակիորեն վերաբերի նաև Հայաստանին, այսինքն՝ նաև մեզ առաջարկվի, հանրությունը որոշակիորեն պատրաստ լինի դրան և ընդդիմացողների թիվը մեծ չլինի: Բայց այն հարցը, թե ներկայումս Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին, երբ ՌԴ-ի ողջ ուշադրությունը կենտրոնացած է այդ ուղղությամբ, միութենական պետության կազմ մտնելու ցանկություն արտահայտելով՝ Հայաստանն ինչքանով կկարողանա խուսափել հետագա կորուստներից, առանձին քննարկման թեմա է։

Այս հարցի հետ կապված երկրորդ նախագահը նշեց, որ չի կարծում, թե այս պահին ճիշտ է միութենական պետության կազմում լինել՝ ըստ էության նկատի ունենալով Ռուսաստանի համար ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրադրությունը։ Եվ չնայած որ Քոչարյանը հայտարարեց տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր գործընկերների հետ ակտիվ աշխատելու, կոմպլեմենտար քաղաքականությունը շարունակելու մասին, այնուամենայնիվ, մատնանշեց այս պահին Հայաստանի համար ամենակարևոր արտաքին քաղաքական ուղղությունը։ Այն վերաբերում է Իրանի հետ հարաբերությունների խորացմանը, իրավապայմանագրային բազայի ստեղծմանը և, ինչու չէ, նաև համատեղ զորավարժությունների անցկացմանը։

Իսկ այս մոտեցումը ելնում է այն կանխադրույթից, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջած միջանցքը առաջին հերթին հակասում է Հայաստանի և Իրանի շահերին, իսկ Թեհրանից միջանցքի հնարավոր վտանգը կանխելու ուղղությամբ կոնկրետ ուղերձներ են հղվում։ Այնուհանդերձ, հետաքրքրական է, որ առաջին և երկրորդ նախագահների հիմնական մոտեցումների չհամընկնելու հետ մեկտեղ, նրանք երկուսն էլ մի հարցում միակարծիք էին, ինչի մասին և նշեցին. խոսքը երկրի ծանրագույն վիճակի գնահատականի մասին է: Մյուս կողմից՝ նրանք հույս հայտնեցին, որ Կաթողիկոսի նախաձեռնած ֆորմատով հանդիպումները կշարունակվեն։

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտարարություն տարածեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ մասնավորաբար նշելով. «Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների