Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղքատության բոլոր չափանիշներից ներքև ենք, մեր երկրում մարդիկ ուղղակի գոյատևում են»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. հունվար-օգոստոսին 13,9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկապես նկատելի է աճը արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում։ 2022 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58,2 տոկոսով: Քաղաքացու համար սրանք ուղղակի թվեր են, որոնք, սակայն, նաև հույս են ներշնչում, որ գուցե մեր կյանքի որակն էլ պետք է փոխվի: Այնինչ, մեր կյանքի որակը դեպի լավը չի փոխվում: Լրիվ ընդհակառակը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղը 84 հազար 500 դրամ է: «Մեզ մոտ ընտանիքի անդամների միջին քանակը մոտավորապես 4 անձ է: Եթե նրանցից մեկն աշխատում է և գումար վաստակում, պետք է ամենաքիչը 360 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ գոնե նվազագույն զամբյուղն ապահովի: Բայց լավ գիտենք, որ նման աշխատավարձ ստանում են պատգամավորները, շարքային քաղաքացիների 80 տոկոսը նման գումար չի վաստակում: Սա փաստում է, որ գտնվում ենք աղքատության բոլոր չափանիշներից ներքև: Սա պարզ տրամաբանություն և թվաբանություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ Լառոշֆուկոն չի, բայց սեփական աֆորիզմներն ունի: «Մարդը չի ծնվել բացառապես կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար: Եթե իր եկամուտը հազիվ է բավականացնում, որ կոմունալ վճարումները կատարի և սնունդ գնի, իր երեխաները և ինքը չեն հաճախում թատրոն, ֆիլհարմոնիա, չեն լսում Կոմիտաս ու օպերա, ո՞ւմ է պետք նման կյանքը: Վաղը սա ուղղակի անդրադարձ է ունենալու հասարակության որակի վրա»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեր օրերում ու մեր երկրում մարդիկ չեն ապրում, այլ ուղղակի գոյատևում են: «Մեզ մոտ գները սրընթաց աճում են, բայց կոմպենսացիան, այսինքն՝ փոխլրացումը, համապատասխան չէ: Մեր ապրանքների գներն աճել են 16 և ավելի տոկոսով, հատկապես սնունդը, իսկ մեր թոշակն ավելացել է 2000-3000 դրամով: Շատ եմ այս միտքն ասել, կրկնելուց վնաս չկա: Գնաճ կա բոլոր երկրներում, բայց քաղաքակիրթ երկրներում գնաճի համեմատ եկամուտներն աճում են առաջանցիկ տեմպերով: Եթե մեզ մոտ էլ նման կերպ լիներ, գնաճն ուղղակի չէինք նկատի, մինչդեռ մեր եկամուտն ուղղակի ծաղր է: 2000-3000 դրամ տալ մարդու ձեռքը, նշանակում է՝ ծաղրել նրան»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ընդգծում է՝ շատ երկրներում ընդունված չափանիշ կա, որ եթե ընտանիքն իր եկամտի 30 և ավելի տոկոսը ծախսում է սննդի վրա, դա նշանակում է աղքատության ծայրահեղ վիճակ: «Մարդկանց այդ խավի համար սոցիալական տարբեր ծրագրեր են կյանքի կոչվում, որպեսզի իրավիճակը մեղմվի: Ի դեպ, այդ երեսուն տոկոսը դարձել է 25 տոկոս: Իսկ մեր եկամուտների քանի՞ տոկոսն ենք տրամադրում սննդին: Բավականին շատ: Մեր ընտանեկան բյուջեի 60-ից ավելի տոկոսը տրամադրում ենք բացառապես սննդին, սա սարսափեցնող ցուցանիշ է: Քաղաքացին իր եկամտի մեծ մասն առանձնացնում է սննդի համար: Ստացվում է, որ մարդն իր վաստակածի մյուս 40 տոկոսը պետք է պահի այլ ծախսեր հոգալու համար, այս դեպքում էլ ստիպված է որոշակի խնայողություններ անել հագուստի և այլ հարցերում, այս ֆոնին, օրինակ՝ մշակութային օջախներ այցելությունները հավասարվում են զրոյի»,-ասում է նա:

Պողոսյանը հիշեցնում է, որ մեր երկրում գնաճին հետևող ու զսպող մի քանի կառույց կա: «Առաջինը Կենտրոնական բանկն է, որը մոնիտորինգ է անում, ուսումնասիրում գնաճի տեմպերը, փողի ծավալներն այնպես է կարգավորում, որ մեղմի գնաճը: Դրամի ծավալով հնարավոր է գնաճի վրա ազդեցություն ունենալ: Հաջորդ մարմինը Մրցակցության պետական հանձնաժողովն է, որի լիազորությունները բավականին մեծ են՝ հետևել, ստուգել, ուսումնասիրել, պատժել: Երբ որևէ ձեռնարկատեր բարձրացնում է իր ապրանքի գինը, օրենքը դա չի արգելում:

Գործ ունենք մրցակցային շուկայի հետ, քաղաքացին չի ուզում այդ ապրանքը գնել, կփորձի գտնել ավելի մատչելին: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, եթե նա իր ապրանքի գինը թանկացրեց, իր եկամուտները հայելու, ջրի կաթիլի պես պարզ պետք է երևան պետեկամուտների կոմիտեի և ՄՊՀ-ի թղթերում: Եթե 100 դրամանոց ապրանքը վաճառել է, ասենք, 200 դրամով, ստացել եկամուտ, ապա այդ եկամուտը պետք է հարկվի: Որքան թանկ է վաճառում ապրանքը, այնքան մեծ մասհանումներ են գնում պետբյուջե: Բայց այստեղ պետք է համոզված լինենք, որ լիարժեքորեն վճարվում են հարկերը, քանի որ հարկերը «պահում են» մեր զինված ուժերը, դրանց միջոցով են վճարվում ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: Որքան այդ մասհանումների ծավալները շատ լինեն, այնքան մեր կյանքի որակը պետք է լավանա»,- մեզ հետ զրույցում նշում է փորձագետը:

Մի կողմից՝ մեզ մոտ գնաճը հիմնավորված է, քանի որ շատ ապրանքներ թանկանում են միջազգային շուկաներում, մյուս կողմից՝ կա նաև արհեստական բաղադրիչը, երբ տնտեսվարողներն ուղղակի օգտվում են առիթից՝ նույն այդ միջազգային գները պատճառ բերելով: Գնաճի օրինակներ տեսանք նաև համավարակի ու պատերազմական օրերին: «Մեկ կարևոր նկատառում արտահանման մասին: Մինչև մեր ապրանքները հասնում են արտերկիր, նրանց ինքնարժեքն ավելանում է մոտ 30 տոկոսով՝ բեռնափոխադրման արժեքի պատճառով: Մեկ օրինակ բերեմ: Լոնդոնում միրգ-բանջարեղենի խանութների ցանցի սեփականատերը, որը հայ էր, ինձ ասում էր՝ ուզում եմ հայկականն իմ խանութներում վաճառեմ, բայց կսննկանամ, ճանապարհը շատ երկար է, ծախսը՝ շատ: Ինձ ավելի ձեռնտու է նույն թուրքական ապրանք ներմուծելը»,-իր զրույցն էր վերհիշում պարոն Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեր երկրում բացակայում է տնտեսական միտքը, այն մարդիկ, որոնք կառավարությունում և այլ մարմիններում զբաղվում են տնտեսությամբ, մեծ մասամբ բոբիկ են:

«Կառավարությունը մեզ ասում է, որ արտահանումը աճել է, օրինակ՝ 20 տոկոս, ներմուծումը՝ 30 տոկոսով, չհասկանալով, որ դա կործանման ճանապարհ է: Եթե արտահանումը չգերազանցի ներմուծման ծավալները, ուրեմն գնում ենք դեպի անդունդ, աղքատացում: Ցանկացած հաջողակ երկրում այդ բալանսը հակառակն է: Տարիներ ի վեր խոսում եմ տեղական արտադրանք ունենալու կարևորության մասին, շատ ոլորտներում ունենք ավանդույթներ ու կարողություններ մերը ստեղծելու, մեր արտադրանքն արտահանելու, մեր երկիրը ճանաչելի դարձնելու ու նաև մեր երկրին ֆինանսական օգուտ տալու: Մեր արտադրանքը պետք է մրցունակ լինի, սպառողն ինքն ընտրություն կկատարի՝ գնի տեղականը, թե ֆրանսիականը, բայց տեղականը պարտադիր պետք է լինի շուկայում: Տարիներ առաջ մեր շուկայում թուրքական տետրեր էին, այլընտրանք չկար, դա աբսուրդ էր, որ հայ երեխան թուրքական արտադրության տետրի մեջ էր գրում, ժամանակի ընթացքում այս հարցը լուծվեց: Բայց շատ ու շատ ապրանքներ կան մեր շուկայում, որոնք կարող են արտադրվել Հայաստանում, բայց չգիտեմ, թե ինչու, չի արվում»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ Ֆարմանյան