Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրո և ջերմության անսպառ աղբյուրն ու երազների կախարդական, հուսալի ապաստանը... ․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայրենիքն այն միակ տարածքն ու միջավայրն է, որտեղ մարդը կարող է գտնել ջերմություն, երջանկություն ու խաղաղություն, իրականություն դարձնել իր երազանքներն ու նպատակները և պաշտպանված ու ապահով զգալ: Նապոլեոն Բոնապարտը գտնում էր, որ «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին առաքինությունն է»: Իսկ մարդն առանց հայրենիքի նման է քամու քմահաճույքին ու ողորմությանը հանձնված՝ ծառից պոկված աշնան տերևի կամ ծովի ալիքներից այս կողմ այն կողմ քշվող ավազահատիկի: «Հայրենիքն ավելի ուժեղ է, քան կախարդի ամենահզոր կախարդանքները, որոնց ենթարկվում են հոգիները»,- գրել է անգլիացի վիպասան, դրամատուրգ Չարլզ Դիքենսը:

Իսկ հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստակամությունը լուսավոր ու բարձր արժեքներ կրող ժողովուրդների հատկություն է: Չկա ավելի ծանր հիվանդություն, քան հայրենիքի կարոտը, բոլոր կորուստներից ամենադաժանն էլ հայրենիքի կորուստն է: Իսկ ամեն ինչի արժեքը, ցավոք, կորցնելուց հետո են միայն գիտակցում: Հիմա, ցավոք, վերստին կորցնելու շատ առարկայական վտանգի առջև ենք: Բայց, արի ու տես, որ մեր հասարակության մի ստվար հատված փաստորեն հաշտվում է հայրենիքի կորստի հետ, այսքան անտարբեր է նրա նկատմամբ, դավադրաբար պարտված ու հայրենիք հանձնած և բացահայտ ապազգային քաղաքականություն վարող իշխող կուսակցությանը վերջինիս մեղքով պարտված պատերազմից, կապիտուլ յացիայից ընդամենը կես տարի անց նորից է տալիս վստահության քվե:

Ավելին, նույն այդ իշխանությունների կողմից խոստացված անիրատեսական «խաղաղության օրակարգի» փոխարեն ստանալով նոր ագրեսիա՝ ռազմական գործողություններ, հարյուրավոր նոր զոհեր ու փախստականներ, դիրքային նոր կորուստներ, սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հազարավոր ձայն է տալիս ՔՊ-ին: Սա արդեն ոչ մի կապ չունի քաղաքական գործընթացի ու ժողովրդավարության հետ, սա չի ենթարկվում ոչ մի առողջ տրամաբանության: Երբեմն թվում է՝ սա որոշ մարդկանց, որոշ ստրկամիտ ու դժգոհ հոգիների վրեժխնդրությունն է սեփական հայրենիքից, զայրույթն ու ցասումը իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Իսկ որ շատ ավելի վտանգավոր է, հնարավոր է՝ Հայաստանը երբեք չունենա ազգային շահեր հետապնդող, արժանապատիվ իշխանություն, քանի դեռ ունի ցավալիորեն լուրջ թիվ կազմող այդպիսի շերտեր: Սա ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն:

Ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ջուլիանա Ուիլսոնը ժամանակին գրել է. «Ցասումը զսպելու անկարողությունը հիվանդ մտքի հատկություն է, փոքր մարդիկ էլ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք միշտ փափագում են փոքր ու ստոր արարքների»: Նապոլեոն Բոնապարտն էլ գտնում էր, որ «մարդկությունը ամենաբարձր գինը վճարում է ստորության համար»:Հիմա մենք հայրենիքով, պետականությամբ,ազգային արժանապատվությամբ ու հազարավոր երիտասարդների կյանքով ենք վճարում այդ բարձր գինը: Որպեսզի մեզ հաղթեին ու մեր երկիրը կործանեին, պետք է պառակտեին մեզ, պետք է դավաճանների ու ստրուկների մի մեծ զանգված բուծեին ու նրանց մեջ անտարբերություն,ազգուրացություն, ատելություն ու ստորություն ներարկեին: Իսկ այդ զանգվածների՝ հայրենիքի ճակատագրի նկատմամբ իրենց անտարբերությունը նախկինների վերադարձի հեռանկարով բացատրելն ընդամենը արդարանալու միջոց է և ուրիշ ոչինչ:

Մի հայտնի օրինակ կա. երբ գայլերի ոհմակը մտնում է ոչխարների հոտի մեջ, ոչխարները սկսում են սիրախաղ տալ իրենց ապագա հոշոտողների հետ: «Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ոչ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, ով հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները,- ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան: Սա ամենևին էլ նոր երևույթ չէ մեր ժողովրդի համար, այլ մեր պատմության ընթացքում մեր բոլոր ձախողումների ու դժբախտությունների գլխավոր պատճառն է եղել: Այսպիսիններին ցավով անդրադարձել են Նժդեհը, Թումանյանը, Իսահակյանը և շատ այլ հայ մեծեր, սակայն կոնկրետ դեղատոմս դեռ որևէ մեկը չի առաջարկել: Նժդեհը նրանց ազգի տականք էր անվանում, Թումանյանը՝ թշվառականներ ու սրիկաներ, իսկ Իսահակյանը՝ազգուրաց ու լևանդին:

Եվ այնպես չէ, որ այս տեսակը մեկ օրում դարձավ այդպիսին,այդ զանգվածը ձևավորվել է բոլորիս լուռ համաձայնության ներքո, երբ հետխորհրդային տարիներին փլուզվում էր կրթական համակարգը, երբ օտարին դրամաշնորհների դիմաց թողեցինք մեր տուն, որը մեր աչքի առաջ ապականում էր մեր երկիրն ու մեր բարոյական կերպարը, երբ երկրում մեր իսկ կողմից հանդուրժվում էր անարդարությունը, զոռբայությունը, հովանավորչությունը, քաղքենիությունը, նյութապաշտությունը, քծնանքը, խարդախությունը, ընտրակեղծիքը, երբ մարդիկ չէին գնահատվում ըստ արժանվույն, երբ քաղաքացին օտարվում էր պետությունից ու քաղաքական գործընթացներից՝ իշխանությունից, երբ լուրջ չէինք վերաբերվում պետականությանն ու քաղաքական գործընթացներին,երբ մեր մտավորականությունը մի կողմ քաշվեց և 2018 թ.ասպարեզը թողեց փողոցին՝ օտարածին, պատահական, անհայտ, անփորձ ու ապազգային ուժերի: Հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք:

Իսկ այս վիճակից դուրս գալու ելքը ազգերի վերածննդի միջազգային փորձի ներդրումն է, քաղաքացի դաստիարակելու լավագույն ավանդույթների կիրառումն է, մարդկանց հետ լրջորեն աշխատելն ու վերադաստիարակելն է, երկրում արդարության, համերաշխության ու վստահության մթնոլորտի հաստատումն է: Հակառակ դեպքում զուր են մեր ջանքերը արժանապատիվ հայրենիք ու պետականություն ունենալու համար: Հիմա պարզից էլ պարզ է, թե ինչու դավադրաբար գլխատեցինք մեծ հայրենասեր, դարի հայ հանճարներից մեկին՝ Եղիշե Չարենցին, թե ինչպես Հրաչյա Քոչարը անհեթեթ մեղադրանքներ ներկայացրեց 1937 թ. Հայաստանի գրողների միության համագումարում մեր գրողներից մեկի հասցեին («Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր»), թե ինչպես ապերախտ գտնվեցինք ազգի նվիրյալներ ու մեծ հայրենասերներ Անդրանիկի ու Նժդեհի նկատմամբ, գլխատեցինք Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:

Փաստորեն, ստացվում է՝ մենք հաղթողներին, հերոսներին ու հայրենասերներին տանել չենք կարողանում, հալածվում ենք, իսկ հայրենիք ուրացողներին, պարտվողներին, պարտության տանողներին մեծարո՞ւմ ենք: Տխուր է, եթե այդպես է... Այս օրերին հաճախ է խոսվում Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին: Դրան սեպտեմբերի 26-ի հեռուստահարցազրույցում անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երեկ այդ մասին խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցավոք, ՏերՊետրոսյանի հարցազրույցից այնպիսի տպավորություն էր, թե Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակն ու 7000-ից ավելի տված զոհերն ու մեր կրած 30 տարվա այդքան զրկանքները հանուն ոչնչի են եղել: Փաստորեն ստացվում է, որ ՏերՊետրոսյանը իզուր էր Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանում, ինքն ամբողջությամբ պաշտպանում է նրա վարած քաղաքականությունը:

Այդուամենայնիվ, եթե իրատես լինենք, ապա պետք է նկատենք, որ նախկին երեք նախագահները, չնայած թույլ տրված սխալներին, այնուհանդերձ, երկրին բերել են հաղթանակ, ամեն մեկն իր քարն է ավելացրել պետականության շինարարությանը, մեծ ավանդ ունեն Հայաստանի և Արցախի կայացման ու անվտանգության ապահովման գործում: Եվ իրենց հավաքական արժանիքներով՝ տաղանդով, իմաստությամբ, պետության կառավարման վերաբերյալ գիտելիքների ու փորձի մեծ պաշարով, ճգնաժամային կառավարման հսկա փորձառությամբ, վճռականությամբ, բանակցություններ վարելու հմտությամբ, շրջահայացությամբ, միջազգային ասպարեզում ճանաչում ու վստահություն ունենալու առումով նախկին նախագահները կարող են գտնել լուծումներ, փրկության ելքեր՝ չնայած ունեցած մեծ հակասություններին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է