Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչպես է ստեղծվել շատերին հայտնի «տաշովի» բաժակը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեց մարդկանց «տաշովի» բաժակը հիշեցնում է կյանքը Խորհրդային Միության օրոք, քանի որ այդ առարկան համարյա դարձել է դարաշրջանի խորհրդանիշ: Չնայած, հիմա էլ այդ բաժակը ոչ պակաս տարածված է. այն դեռևս կարելի է գտնել շատերի տներում: «Տաշովի» բաժակի պատմությունը հակասական է: Դժվար է ասել, թե ով է հենց այդպիսի ձև որոշել ապակե բաժակի համար: Կարծիքները տարբերվում են այդ հարցում: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ քանդակագործ Վերա Մուխինան է հորինել բաժակի այդ ձևը (նրա գործերից է «Բանվորը և կոլտնտեսականը» հայտնի քանդակը):

1943 թվականին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշարման ժամանակ Մուխինան ղեկավարել է Լենինգրադի Գեղարվեստական ապակու արհեստանոցը: Հենց այդ իսկ պատճառով են շատերը նրան համարում «տաշովի» բաժակի հեղինակ: Այնուամենայնիվ, դա հաստատող փաստաթղթեր չկան: Որոշները համարում են, որ «տաշովի» բաժակը հորինել է երկրաբանության պրոֆեսոր Նիկոլայ Սլավյանովը: Նա անգնահատելի ներդրում է ունեցել խորհրդային մետաղաձուլության հարցում: Նրա օրագրերի ուսումնասիրության մեջ, որոնք պահպանվել են առ այսօր, հայտնաբերվել են էսքիզներ, որոնք պատկերում են տարբեր քանակի հղկված կողմեր ունեցող բաժակներ: Այնուամենայնիվ, նրա արտադրանքը չպետք է լիներ ապակյա, այլ մետաղյա:

Հեղինակային իրավունքի բնորոշումը բարդ է նաև նրանով, որ ժամանակին Մուխինան և Սլավյանովը հանդիպել են, ուստի անհնար է հստակ ասել, թե նրանցից որի՞ն է պատկանում այդ գաղափարը: Հնարավոր է, որ «տաշովի» բաժակի ձևը հորինել է Սլավյանովը, իսկ արտադրության համար նախատեսված նյութը առաջարկել է Մուխինան: Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք, որ այդ բաժակի ստեղծման պատմությունը կապված է նկարիչ Կազիմիր Մալևիչի և Մուխինայի անունների հետ: Բայց ապակու թանգարանի աշխատակիցները պնդում են, որ նախքան պատերազմը նախատեսել էին պատրաստել այդ ձևի մի բաժակ, և դա պայմանավորված էր նրանով, որ դրա ձևը պետք է համապատասխաներ նոր աման լվացող մեքենայի հետ:

«Տաշովի» ապակե բաժակները արտադրվել են տարբեր ծավալներով (50-ից մինչև 250 գ) և տարբեր տաշվածքների թվով (8-ից 14): Այնուամենայնիվ, տասը տաշվածքով և 250 գ ծավալով արտադրանքն է դարձել դասական, և խոհարարության մեջ հաճախ օգտագործվում է հեղուկի պահանջվող քանակությունը ճշգրիտ չափելու համար: 1980-ականներին ԽՍՀՄ-ում այդ բաժակներն սկսել են արտադրել ներմուծված սարքավորումներով: Միևնույն ժամանակ, խախտվել է արտադրական տեխնոլոգիան, որի արդյունքում արտադրանքը, որը միշտ առանձնացել է իր ամրությամբ, հանկարծ սկսել է հաճախ կոտրվել:

Եթե այսօր ցանկանում եք գնել «տաշովի» բաժակներ, ապա պետք է բավականին վազվզել խանութներում, չնայած ներկայում վաճառողներն առաջարկում են ապակյա կամ բյուրեղապակյա արտադրանքների հսկայական տեսականի, ընդ որում՝ առավել նրբագեղ տեսքի: Բայց, չնայած դրան, «տաշովի» բաժակ, ընդ որում՝ իսկական, ներկայում էլ կարելի է գտնել հետխորհրդային երկրների ցանկացած տարիքով քաղաքացու խոհանոցում, նաև հին իրերի շուկաներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում