Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երբ բացվում էր տան դուռը, սպասում էի, որ պապաս ներս է մտնելու». 30 տարի ընտանիքն սպասում է Արցախյան պատերազմում անհետ կորած Գուրգեն Չիլինգարյանին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմ կոչվող արհավիրքն իր հետ մարդկային բազմաթիվ կորուստներ է բերում, բայց շատ մարդկանց ճակատագրեր այդպես էլ անհայտ են մնում: Չենք իմանում՝ եթե զոհվել են, ինչպե՞ս, եթե ողջ են, ապա ո՞ւր են: Գուրգեն Չիլինգարյանն անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նրա պատմությանը ծանոթանալու առիթ դարձավ Վեդի քաղաքում բացված հուշաղբյուրը. Գուրգենին տանը սպասում են ուղիղ 30 տարի: «Փաստը» հայրիկի, կարոտի ու սպասման մասին զրուցել է նրա դստեր՝ Արմինեի հետ:

«Հայրիկս ծնունդով Արցախից է՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղից: Տատիկիս և պապիկիս գերեզմաններն այժմ թշնամու ձեռքում են, ինչպես Հադրութի ամբողջ շրջանը, սա մեզ համար անասելի ցավ է»,-ասում է Արմինեն:

Գուրգենը բավականին երիտասարդ տարիքում Արցախից տեղափոխվում է Հայաստան, ընտանիք կազմում: «1988 թ.-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մասնակցում էր դրան, նրա մեջ ուղղակի եռում էր արցախցու արյունը: Ասում էր՝ եթե ես չգնամ, ո՞վ պետք է գնա: Հայրիկիս անընդհատ զինվորական համազգեստով եմ հիշում: 1992 թվականն էր, սեպտեմբերի 13-ը: Չկային բջջային հեռախոսներ, տան հեռախոսին զանգեցին: Ազատամարտիկ Հռիփսիմեն էր, ասաց՝ արի զինկոմիսարիատ, գնում ենք: Մինչ պապաս գնաց ու վերադարձավ, մայրիկս արդեն իր ուսապարկը պատրաստել էր բոլոր անհրաժեշտ իրերով: Բավականին ուշ ժամ էր, երեք երեխա ենք՝ ես և երկու եղբայրներս, արթնացել էինք, պապաս մամայիս ասաց՝ մեկ է, հետ չեմ գալու: Հետո ենք հասկացել, որ ամեն ինչ բավականին լուրջ էր: Այդ օրը մեզ համար ճակատագրական էր»,-վերհիշում է զրուցակիցս:

Բայց երևի թե ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 28-ին, փոխվեց անվերադարձ: «Դպրոցից վերադարձա տուն, տեսա մեր բակում մեծ թվով մարդիկ են հավաքվել: Երեխա էինք, բայց հստակ գիտեինք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, անընդհատ կռվի մասին էինք լսում: Ինձ չթողեցին տուն մտնել, մեկ ամիս մեր հարևանուհին ինձ իր տանն է պահել, իհարկե, մոտավոր հասկանում էի, թե ինչ է կատարվում: Երբ տուն եկա, մայրիկիս չճանաչեցի՝ սպիտակել էր, չէր խոսում, ոչինչ չէր անում»,-ասում է նա:

Հետո արդեն երկար փնտրտուքներ, Կարմիր խաչը սկսում է իր գործողությունները, սպասողական վիճակը ձգվում է 30 տարի, Արմինեն ասում է՝ հորից միայն իր զենքը վերադարձավ: «Հետաքրքիր է, բայց պապաս այդ օրն ուրիշի տեղն էր «մնացել»: Վեդի քաղաքի ջոկատն ուրիշ էր, գյուղերինն՝ ուրիշ: Վանաշեն գյուղից մեկն ասել էր՝ կարո՞ղ ես իմ տեղը մնալ, հենց այդ գիշերը հարձակում էր եղել: 1992 թ.-ի սեպտեմբերի 28-ին Լաչինի միջանցքում ընկել են շրջափակման մեջ, ու իր ճակատագիրը մեզ համար մինչ օրս անհայտ է: Էլի սեպտեմբեր: Մեկ-մեկ ասում եմ՝ սեպտեմբերը կարելի է սև օղակի մեջ առնել»,-նշում է դուստրը:

Ասում է՝ տարբեր վարկածներ են շրջանառվել, մեկն ասել է, թե ոտքից վիրավոր է եղել, օգնություն է կանչել, մյուսը՝ տեսել ենք, իրեն բռնել ու տարել են: «Մայրիկս հույսը չի կորցրել, մենք էլ իր հետ: Մինչ ամուսնանալս՝ երբ մեր հայրական տան դուռը բացվում էր, և մարդ էր ներս գալիս, մտածում էի՝ հիմա իրենց հետևից պապաս ներս է գալու: 30 տարվա մեջ իրեն մեկ անգամ երազումս տեսել եմ, մեր բակում էր: Զգացողությունը հիմա էլ կա, որ գալու է: Մարդուն ամենամեծ ուժ տվողն այդ հույսն է, մայրիկս հույսը չի կորցնում: Եթե այդ հույսը չունենար, ուղղակի կխելագարվեր: Մի ժամանակ ասում էի՝ երբ պապաս դառնա 65 տարեկան, վերադառնալու է: Չգիտեմ էլ, թե որտեղից էի այդ տարիքը վերցրել: Հիմա 63 տարեկան է»,-հավելում է Արմինեն:

Մի քանի տարի առաջ էլ Կարմիր խաչից եկել են, տարբեր հարցեր տվել Արմինեին: «Ամեն դեպքում աչքաթող չէին անում: Եղբորիցս արյուն էին վերցրել ԴՆԹ թեստի անալիզի համար: Ամեն մեկը մի վարկած էր պատմում պապայի անհետացման մասին, ավելի հաճախ՝ իրարից տարբեր, մայրիկն ընկնում էր վատ վիճակի մեջ, ինքներս խնդրեցինք այլևս ոչինչ չպատմել: Որոշեցինք հիմնվել պետական մարմիններից ստացվող ինֆորմացիայի վրա»,-ասում է զրուցակիցս:

Նա անսահմանորեն շնորհակալ է մայրիկին, ով կարողացել է բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ երեք երեխաներին «ուսման տալ» և ամուր պահել իր ընտանիքը: Արձագանքում եմ՝ «ինքն էլ իր բաժին հերոսությունն է արել»: Անկախ մեզանից սկսում ենք Արմինեի որդու մասին խոսել: Ասում է՝ իր կյանքում վատ պատմությունը կարծես անընդհատ կրկնվի: «2020 թ.-ին, երբ պատերազմը սկսվեց, տղաս մեկ ամսվա ծառայող էր, Արցախի «Եղնիկներում» էր: Պապաս էլ այդ օրերին անհետ կորավ: Մեր մեջ ուժ ենք գտնում, հաղթահարում ցավը, բայց... Իմ նախկին աշակերտների մեջ անհետ կորած կա, օրերս մայրիկին տեսա: Թևաթափ է, կողքից էլ ամեն մեկը մի բան է պատմում, կեսը՝ ճիշտ, կեսը՝ սուտ: Այս դեպքում իրեն միայն աղոթելն է մնում: Նախկին աշակերտներս հիմա ծառայում են, նկարներ ուղարկում: Խենթանում եմ բոլորի համար»,եզրափակում է Արմինեն:

Հույսի ու սպասման այս պատմությունն ավարտվում է խաղաղության մաղթանքով, ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է մեր երկրին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ