ԵԱՀԿ նախագահությունը 2016թ. անցնում է Գերմանիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Գերմանիայի նախագահության կարգախոսը 2016թ. կլինի երկխոսության թարմացումը եւ վստահության ու անվտանգության վերականգնումը: Ակնկալվում է, որ նախագահության կոնցեպտը հունվարի 14-ին Վիեննայում կներկայացնի ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:
ԵԱՀԿ-ում Գերմանիան նախագահում է արդեն 2-րդ անգամ; Առաջինը 1991թ. էր: Նախագահող երկիրը պլանավորում է իր գործունեությունը կենտրոնացնել Ուկրաինայի ճգնաժամի լուծման եւ ԵԱՀԿ տարբեր հնարավորությունների ամրապնդման վրա, հայտնում է RIA Novosti-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



