Դոլարն ու եվրոն թանկացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 406.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 397.24 դրամ (աճել է 1.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 455.25 դրամ (աճել է 6.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ (նվազել է 0.48 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 406-408 դրամով, վաճառվում է 416-420 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 389-401 դրամով, վաճառվում է 408-418 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.9-6.73 դրամով, վաճառվում է 6.90-7.60 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 410 դրամով, վաճառվում՝ 416 դրամով:
Եվրոն գնվում է 400 դրամով, վաճառվում է 407-408 դրամով:
Ռուբլին գնվում է 6.30 դրամով, վաճառվում է 6.77-6.85 դրամով: