Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության դարաշրջանի» օրակարգով «հարթվում» է նոր կապիտուլյացիայի ճանապարհը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ընդամենը ֆիկցիա է, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի են նախապատրաստվում, ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում հրաժարվել այդ գաղափարից, այլև կառչած են դրանից։ Այս համատեքստում իշխանությունները «խաղաղության օրակարգի» մասին նոր ասելիք չունեն, ուղղակի իրենք իրենց առաջ խնդիր են դրել դրա ֆոնի ներքո հանրային կարծիքը աստիճանաբար հարմարեցնել այն քայլերին, որին իրենք գնալու են։

Այսինքն, կամաց-կամաց հասարակությանը պատրաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որպեսզի մինչ այդ հանրային պոռթկումներ կամ ընդվզումներ չլինեն։ Եվ, ըստ այդմ էլ, Փաշինյանն անընդհատ կրկնում է այն թեզը, թե ինքը Հայաստանի 29800 հազար քմ տարածքի մասին փաստաթուղթ է ստորագրելու, ապա հավելում, որ իրեն կարող են միայն մեղադրել նրանք, ովքեր «ծովից ծով Հայաստանի» մասին են երազում։ Բայց իրականում հարցը ոչ թե ողջ պատմական Հայաստանն է, այլ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող Հայաստանի և Արցախի տարածքները, որոնք մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Իսկ Փաշինյանն անընդհատ խորհրդային ժամանակ եղած սահմաններին հղում անելով՝ փաստացի ցույց է տալիս, որ անկլավները հանձնելու է։ Եվ դրա արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ Տիգրանաշենով և Տավուշի անկլավներով են անցնում Հայաստանի համար կարևոր և արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորություն ընձեռող հաղորդակցության ուղիները։

Այնուամենայնիվ, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի ամենակարևոր բաղկացուցիչ մասն այն է, որ դրանով Փաշինյանն ըստ էության վերջնականապես փակում է նաև Արցախի հարցը՝ ասելով, թե իբր Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի հետ չի ցանկանում խոսել այդ հարցով, և իրենք էլ հորդորում են, որ այդ դեպքում Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ խոսեն։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների սեղանին նստի, երբ Բաքուն հայտարարում է, թե Արցախյան հարցն իր համար մեկընդմիշտ փակված է։ Փաստացի, ՀՀ իշխանությունները ձեռքերն ընդհանրապես լվանում են Արցախի հիմնախնդրից և Արցախի ու արցախահայության հարցը թողնում են արցախցիների ու ռուս խաղաղապահների վրա։ Իսկ այս պայմաններում, երբ Փաշինյանը նշում է, թե արցախահայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, ցանկանում ես հարց ուղղել, թե այդ ո՞վ պետք է վերահսկի, որ արցախահայության իրավունքները չխախտվեն։

Մյուս կողմից էլ՝ երբ պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը այն ուղերձն է հղում, թե արցախցիների հարցը արցախցիների խնդիրն է, այդ դեպքում ինչո՞ւ էր ինքն անձամբ ստորագրում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն Արցախի անունից։ Այս ամենով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ ներկա իրավիճակի համար Փաշինյանը շարունակում է նախկիններին մեղադրելու իր ավանդական քաղաքական ուղեգիծը։ Նա նշում է, թե իբր դեռ նախկիններն են Արցախը հանձնել Ադրբեջանին, քանի որ Արցախին դուրս են թողել բանակցություններից, իսկ 2007 թվականին ընդունելով Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

Բայց Մադրիդյան փաստաղուղթը նախ՝ ուղղակի անհամեմատելի է նոյեմբերի 9-ի հայտարարության և, առավել ևս, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի պայմանների հետ, քանի որ, չնայած հայկական կողմից որոշակի զիջումների առկայությանը, նրանում ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Արցախը դիտարկվում էր որպես ինքնուրույն սուբյեկտ։ Բացի դրանից, նախկինների օրոք, չնայած առանձին սահմանային լարվածությունների դեպքերին, Արցախյան հիմնահարցի շուրջ գործընթացը հիմնականում բանակցային ճանապարհով էր ընթանում, իսկ հիմա առաջնային պլան է մղվել ռազմական գործոնը։ Ընդ որում, ներկայի բանակցային գործընթացով, կարծես թե, հիմք է նախապատրաստվում Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Օրինակ՝ Փաշինյանը տեղեկացնում է հանրությանը, թե Բրյուսելում Ալիևին է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման մասին փաթեթ։ Իսկ դրանից օրեր անց թշնամին մի քանի կողմից ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Եվ այս իրադարձություններին զուգահեռ Թուրքիայի բարձրագույն շրջանակները հայտարարում են, թե ՀՀ-ն պետք է համաձայնի Ադրբեջանի խաղաղության պայմաններին։

Իրադարձությունների տրամաբանական շղթան հուշում է, որ Ադրբեջանը կոնկրետ տեքստ է դրել ՀՀ իշխանությունների առաջ, որպեսզի ստորագրեն։ Եվ պատահական չէ, որ մամուլում խոսվում է այն մասին, թե Փաշինյանը Պրահայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին ու, ըստ այդմ, ներկայացնելու է խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկը, ինչպես ճանապարհների ապաշրջափակման առաջարկն էր ներկայացրել Ալիևին Բրյուսելում։ Եվ հարց է առաջանում, թե այդ տեքստը, որ Փաշինյանը ներկայացնելու է, արդյո՞ք Ադրբեջանի առաջարկած տեքստն է լինելու, որ հետո հանրության աչքում իրեն արդարացնելու համար հայտարարի, թե Ադրբեջանը իրենց չի ստիպել, այլ հայկական կողմն է խաղաղության պայմաններն առաջարկել։

Կամ էլ բացառված չէ, որ Պրահայում կայանալիք հանդիպման ընթացքում Փաշինյանը Ադրբեջանի պահանջներից տարբերվող տեքստ ներկայացնի, բայց հասկանալի է, որ այդ դեպքում մերժում է ստանալու, և սահմանին կրկին ռազմական գործողություններ են սկսվելու։ Ստացվում է, որ Փաշինյանի քաղաքականությունը միայն շարունակական պարտության է տանում. ՀՀ գործող իշխանությունները ճանապարհ են հարթում նոր կապիտուլ յացիայի համար, տարբերությունը միայն դրան հասնելու ճանապարհներն են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր