Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞վ է յուրահատուկ տարեկանի... գարեջուրը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչև 16-րդ դարը գարեջուրը սովորաբար եփվում էր ցանկացած հացահատիկային կուլտուրայից, որն աճում էր որոշակի տարածքում: Միջնադարում գարեջրագործության մեջ տարեկանի օգտագործումից սկսել են հրաժարվել, քանի որ կառավարիչները իրավացիորեն կարծում էին, որ որոշ հացահատիկային կուլտուրաներ (ցորեն և տարեկան) ավելի լավ է ծախսել հաց արտադրելու համար: Հաճախ նման արգելքներ սկսել են գործել սովի տարիներին: Ֆեոդալները հավատում էին, որ մարդիկ կարող են հասնել անգամ նրան, որ սովից կուռչեն, բայց չեն հրաժարվի արբեցնող այդ խմիչքից։ Ի դեպ, նման պատճառաբանությունն է հանդիսացել գարեջրի մաքրության մասին օրենքի ընդունման հիմքերից մեկը, որն ուժի մեջ է մտել 1516 թվականին:

Այդ ժամանակվանից տարեկանը սկսել են օգտագործել հաց թխելու համար, իսկ գարին՝ գարեջուր պատրաստելու համար։ Ցորենն իր հերթին օգտագործվել է ավելի բարձրորակ հաց ու գարեջուր պատրաստելու համար, իհարկե, ոչ շարքային մարդկանց համար: Տարեկանն առանձնապես պահանջկոտ չէ, և նույնիսկ ամենաաղքատ հողերում կարելի է ինչ-որ քանակի բերք ստանալ: Փաստացի, Եվրոպայում միայն երկու ժողովուրդ են ստեղծել ազգային խմիչք տարեկանի հիման վրա՝ ռուսական կվասը և ֆիննական սահտին: 1516 թվականից հետո մնացած Եվրոպայում տարեկանի գարեջուրը դարձել է ընդունված կանոններից հազվադեպ բացառություն: Բայց պետք է ընդգծել, որ դա շատ համեղ բացառություն է: Այսօր տարեկանը չի հանդիսանում «գարեջրային» հացահատիկ, և արտադրվում է տարեկանից պատրաստված ընդամենը մի քանի տեսակի խմիչք, որոնցից ամենատարածվածն էլ Munich Paulaner գարեջրագործական ընկերության արտադրած Ռոգգենբիրն է։

Այն ունի 5,3 % սպիրտայնություն և տարբերվում է գարեջրի մյուս տեսակներից նրանով, որ այնքան էլ չոր չէ և ունի քաղցրահամ հետհամ։ Ռոգգենբիրը գարեջրի այն տեսակներից է, որոնք հայտնվել են միջնադարում։ Ավանդաբար այն պատրաստվում է գարու, ցորենի և տարեկանի ածիկից՝ համապատասխանաբար 1։2։2 հարաբերակցությամբ։ Մեր օրերում տարեկանի գարեջուրը պատրաստվում է երկու տարբերակով՝ էլի և լագի։ Նման գարեջրի ժամանակակից տեսակներում ալկոհոլի պարունակությունը տատանվում է 5-5,5 %-ի սահմաններում։ Շնորհիվ այն բանի, որ Ռոգգենբիրին ավելացվում է գայլուկի բավականին փոքր քանակություն, ածիկի բույրն է մնում գերիշխող։ Բացի այդ, հաճախ այդ գարեջրերը զտվում են, ինչը միայն յուրահատկություն է հաղորդում խմիչքին:

Քանի որ այս գարեջրի բաղադրատոմսը ձևավորվել է դեռևս միջնադարում, միանգամայն ընդունելի է գարեջրի մեջ թեթև հողային հոտի առկայությունը, որը նման է տարեկանի հացի հոտին: Ընդհանուր առմամբ, Ռոգգենբիրն ունի հիշվող համ ու բույր։ Առաջին բանը, որը կարելի է ընկալել, թեթև մրգային բույրն է: Այնուհետև հստակորեն զգացվում է տարեկանի հացի բույրը և հետհամը, և, ինչպես պետք է լինի տարեկանի գարեջրի դեպքում, զգացվում է «ապխտվածության» թեթև համ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան