Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամանորյա նվերները աշխարհի տարբեր երկրներում

ԼԱՅՖ

Նոր տարին ամենախորհրդավոր տոներից է, որը մարդկանց առաջ բացում է բարի հեքիաթների ու կախարդանքի դռները: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին՝ ժամացույցի վերջին զարկերի հետ, գալիս է Նոր տարին, ու առավոտյան երեխաները եղևնու տակ որոնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի ուղարկած նվերները:

Երջանիկ ճապոնացիները, զուսպ անգլիացիները, տաքարյուն ֆինները, սիրառատ ֆրանսիացիները՝ բոլորն են տոնում Նոր տարին: Բոլորն են սպասում Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին, պահում երազանքներ ու նվերներ տալիս, գրում է megairk.ru-ն:

Ամանորյա նվերներ տալու սովորույթը գալիս է Հին Հռոմից: Ասում են՝ առաջին նվերները եղել են դափնու տերևներ, որոնք երջանկություն ու հաջողություն էին կանխատեսում եկող տարում:

«Ցանկանում եմ բարենպաստ ու երջանիկ Նոր տարի»,- գրում էին հռոմեացիները ամանորյա նվերների վրա, երբեմն գրում էին նաև հումորային բանաստեղծություններ:

Ավստրիացիները նախընտրում են Նոր տարուն նվիրել կենցաղում անհրաժեշտ իրեր: Քանի որ Ավստրիայում կյանքը բավական թանկ է, ընտանիքների մեծ մասը նախընտրում է Նոր տարուն գեղեցիկ հագուստ կամ աքսեսուարներ ստանալ:

Բացի գործնական նվերներից՝ այս տարի ընդունված է նվիրել Վիեննայի հանրաճանաչ օպերայի տոնական երեկոյի հրավիրատոմս: Ուշադրության նման նշանները գնահատում են թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ավստրիացիները:

Անգլիացիները անընդունելի են համարում ճոխ նվերներ նվիրելը: Նրանք երբեք որպես ամանորյա նվեր չեն նվիրի որևէ թանկարժեք, եզակի հուշանվեր կամ զարդ, սիրում են նվիրել բրելոկներ, բուրավետ մոմեր, գեղեցիկ տիկնիկներ կամ թեյ պատրաստելու գդալներ: Դրանք սրտաբացության և ուշադրության արտահայտություն են:

Ամերիկացիները, օրինակ, սիրում են ճոխ նվերներ կատարել: Նրանք նվերների համար միջինը ծախսում են 50-800 դոլար:

Ամերիկացիիները միմյանց նվիրում են սիգարներ, գինի, օծանելիք, շարֆեր: Ընդունված է նվերն անել կտրոնով: Կտրոնը պետք է նրա համար, որ հարկ եղած դեպքում այն վերադարձվի խանութին:

Բելգիացիները տոնին մոտենում են պատասխանատվությամբ և ոչ թե որպես հաճելի ժամանց: Նվիրողը նվերի իմաստը բացատրում է բանավոր կամ դրան փակցված բացիկի միջոցով, և ընտրությունը երբեք պատահական չի լինում. նվիրում են այն, ինչ իրականում պետք է տվյալ մարդուն:

Բուլղարացիները Նոր տարուն նվիրում են հոնի փայտիկներ, որոնք մարմնավորում են եկող տարվա ամենալավ բաները:

Հունգարացիները սիրում են միմյանց նվիրել գրքեր, հաստ գուլպաներ, սահնակներ: Երեխաները մեծահասակներին նիրում են իրենց պատրաստած նվերները:

Հոլանդացի երեխաները Նոր տարում ստանում են քաղցավենիքով ու բլիթներով տոպրակներ, որոնք, ավանդության համաձայն, նրանց կոշիկների մեջ են դնում ոգիները:

Գրենլանդիայի էսկիմոսները միմյանց նվիրում են սառույցից պատրաստված սպիտակ արջերի նկարներով կերպարներ:

Հույները Նոր տարուն միմյանց նվիրում են… քար: Նվիրում են նաև ստանդարտ նվերներ, օրինակ՝ շամպայնով ու գինով զամբյուղ:

Դանիացիները հյուր գնալիս սիրում են իրենց հետ վերցնել տարբեր չափի ու ձևի մոմեր: Վիճակագրության համաձայն՝ այս ժողովուրդն ամենից շատ է սիրում մոմեր վառել:

Ւռլանդիայում ընդունված է երեխաներին նվիրել փոքրիկ հրեշտակներ ու Հիսուսի և Մարիամ Աստվածածնի փայտե ֆիգուրներ, իսկ մեծահասակները հյուր գնալիս իրենց հետ տանում են որևէ համեղ ուտեստ, ամուրիները՝ գինի:

Շոտլանդացիները Ամանորին հյուր գնալիս տանում են մի կտոր կարկանդակ, 1 բաժակ գինի ու մի կտոր ածուխ: Նրանց կարծիքով՝ սա ամենահավատարիմ եղանակն է նրանց ուտելիքով, խմիչքով ու ջերմությամբ ապահովելու համար:

Իտալացիների համար նվերը բարձր ու նուրբ ճաշակի դրսևորում է: Մեկ շիշ լավ գինին նրանց կուրախացնի այնքան, որքան, օրինակ, ոճային փողկապը կամ քաշմիրի կտորը: Տղամարդիկ ու կանայք միմյանց նվիրում են նաև կարմիր ներքնազգետ՝ որպես նորարարության խորհրդանիշ: Նրանք, սովորույթի համաձայն, սիրում են դեն նետել հին կամ անպետք կահույքը, ընդ որում՝ հենց պատուհանից:

Իսպանիայում տոնի նախօրեին ցանկացած տուն հյուր գնալիս հարկավոր է նվերի տուփի մեջ ներառել նաև շամպայն ու նուգայի կտոր:

Չինացիները Նոր տարվան նվիրում են զույգ իրեր, որոնք խորհրդանշում են միասնությունը, ընտանեկան ներդաշնակությունը: Նրանց համար անընդունելի է ժամացույց նվիրելը. դա Չինաստանում մահվան խորհրդանիշ է համարվում:

Գերմանացիները նվիրում են գրքեր, իսկ ֆրանսիացիները նախընտրում են ոչ պիտանի ու օրիգինալ նվերներ մատուցել: Հաճախ նրանց ընտրությունը կանգ է առնում հուշանվերների կամ բացիկների վրա: Չնայած օծանելիքի երկրի համբավին՝ Ֆրանսիայում կնոջը կարող է օծանելիք նվիրել միայն նրա ամուսինը:

Շվեդիայում ավանդաբար միմյանց նվիրում են ինքնաշեն մոմեր:

Ճապոնացիները Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո»՝ ավանդական նվերների հավաքածու՝ մի կտոր հոտավետ օճառ, առօրյայում անհրաժեշտ պարագաներ: Ճապոնացիներին հնարավոր է նեղացնել Ամանորին ծաղիկներ նվիրելով: Համարվում է, որ ծաղիկ նվիրելու իրավունք ունեն միայն կայսերական ընտանիքի անդամները:

Աղբյուրը՝ 1in.am

 
ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանԻրանական միջուկային օբյեկտներ միջուկային փոշին այնքան խորն է թաղված, որ նույնիսկ Իրանը չի կարող մուտք գործել այնտեղ. Թրամփ Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան