Փաշինյանը սուվերենության պաշտպանության հետ այնքան կապ ունի ,որքան Հիտլերը՝ հրեաների իրավունքների. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլի ընտանեկան լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը զենք չի մատակարարում Հայաստանին,չի կատարում դաշնակցային պարտականությունն ու Ադրբեջանին օգտագործում է Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար։
Բանավեճի մեջ չեմ մտնում զառանցանք պարունակող այս մտքի «Աղբյուրի» հետ։
Բայց մի հարց «Աղբյուրին».
Եթե այդպես վատն է Ռուսաստանը ,բա ինչու՞ էիր սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին հրապարակային շողոքորթում ու «սպասիբոներ» շռայլում ։
Կարո՞ղ է ես էի երկու նախադասության մեջ 9 անգամ ՌԴ-ին շնորհակալություն հայտնում։
Ու հերիք է սուվերենության գաղափարը շահարկես։
Դու ես քո աթոռը պահելու համար «մատաղ արել» Հայաստանի սուվերենությունը:
Ո՞նց է լինում,որ ԵՄ ու ՆԱՏՕ ինտեգրվելը «սուվերենության» ,իսկ ԵԱՏՄ կամ ՌԴ առաջատարությամք որեւէ միության ինտեգրվելը ՝«ռուսի ճորտի» նշան է։
Հերիք է ազգի «քթից բռնած» տանեք կործանման։
Հայաստանի որեւէ իշխանություն երբեք չի շողոքորթել Արեւմուտքին,ՌԴ-ին ու նաեւ Թուրքիային,ինչպես դու՝ Նիկոլ։
Պարզապես ՆԱՏՕ-ն իշմար է տվել» ռուսից թռնելու.հարմար առիթ է։
No pasarán
Հ.Գ. Ու չփորձես խնդիրները բարդել 2016-ի վրա։
2016-ին մենք հաղթել ենք,իսկ ՌԴ-ն էլ Սերժին «Իսկանդեր» է տվել ու 50 հազար տոննա անվճար զենք,որը դու հանձնեցիր Ալիեւին որպես «տրոֆեյ»։
Հայ-ռուսական դաշնակցությունն այլընտրանք չունի։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



