Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բնօրրանի պահպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ամերիկյան գերմանացիների օր, Հունգարիա՝ Արադի նահատակների օր, Չեռնոգորիա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակի օր, Բելառուս՝ Արխիվի աշխատողի օր, Ղազախստան՝ Հաշվապահի և աուդիտորի օր, Ռուսաստան՝ Ապահովագրողի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

մ.թ.ա. 69-Երրորդ միհրդատյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև, որի ժամանակ, չնայած հայկական բանակի զգալի թվային առավելությանը, վերջինս պարտություն է կրել և որպես արդյունք զավթվել է մայրաքաղաք Տիգրանակերտը. կայսրությունն սկսել է քայքայվել:

1849 -վախճանվել է հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ Վիլմոշ Հովհաննեսի Լազարը (Լազարյան)։

1875- ծնվել է ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ Նիկոլայ Բաևը:

1900 -ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Մարտին Վարդանյանը։

1935- վախճանվել է նշանավոր գրող, մանկագիր Աթաբեկ Խնկոյանը՝ Խնկո Ապերը:

1940- բացվել է Երևանի բուսաբանական այգին։

1977- առաջին թռիչքն է իրականացրել Միկոյանի ստեղծած ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:

1982- ծնվել է նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Արոնյանը:

2003- կայացել է համայն աշխարհի հայերին միավորելուն հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ:

2005-Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը:

2014- Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության»՝ ամբողջական իշխանափոխության կոչերին միացել է նաև ԲՀԿ-ն:

2019- Հանրապետության հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը, որին մասնակցել են Քիմ Քարդաշյանը քրոջ հետ, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և այլ հանրահայտ անձինք։

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամասշտաբ հարձակման մասին:

ԱՇԽԱՐՀ

105 մ.թ.ա.- Արաուզոնի տակ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները պարտություն են կրել գերմանացիներից (կիմեր և տևտոններ)։

23 -վախճանվել է Չինաստանի կայսր Վան Մանը։

1459 -ծնվել է գերմանացի գիտնական և ծովագնաց Մարտին Բեհայմը՝ առաջին գլոբուսի ստեղծողը։

1536 -անհավատության մեղադրանքով խարույկի վրա այրվել է անգլիացի հոգևորական, բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն թարգմանիչ Ուիլ յամ Տինդեյլը։

1683 -առաջին գերմանացի վերաբնակիչները հասել են Ամերիկա (Փենսիլվանիա) և հիմնել են Գերմանթաուն բնակավայրը։

1732 -ծնվել է անգլիացի աստղագետ Նևել Մասկելայնը, որն առաջինն է չափել Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։

1769-անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ափ է իջել Նոր Զելանդիայում:

1773 -ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։

1790 -ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպպը ներկայացրել է արհեստական հանքային ջուր ստանալու տեխնոլոգիան։

1822 -վախճանվել է իտալացի անատոմ և բժիշկ Դոմինիկո Ֆելիչե Անտոնիո Կոտունոն։

1846 -ծնվել է ամերիկացի գյուտարար Ջորջ Վեստինգհաուզը, որը հորինել է երկաթուղային արգելակը։

1866 -տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացված գնացքի կողոպուտը. Ռենո եղբայրները գնացքից գողացել են ավելի քան 10 հազար դոլար։

1888 -ծնվել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը։

1889- Փարիզում բացվել է հանրահայտ «Մուլեն Ռուժ» կաբարեն:

1908 -Կրետե կղզին հայտարարել է իր անկախությունը Թուրքիայից և միավորվել է Հունաստանի հետ։

1922 -ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը ընդունել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում։

1933 -ծնվել է վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Զաքարե Փալիաշվիլին։

1939 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերմախտի բանակի լեհական գործողությունը ավարտվել է Լեհաստանի կապիտուլ յացիայով։

1948- Աշխաբադում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1960- տեղի է ունեցել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:

1973 -սկսվել է արաբ-իսրայելական հոկտեմբերյան պատերազմը (Վերջին օրվա պատերազմ)։

1981- սպանվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։

1986 - Գարրի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։

2000 - Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական է ներկայացրել։

2004 -ջուրն է իջեցվել «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։

2010 -սկսել է գործել լուսանկարների փոխանակման «Instagram» հավելվածը։

2018 -վախճանվել է կատալոնացի օպերային երգիչ Մոնսերրատ Կաբալիեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»