Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամանորյա արձակուրդը նրանց օրական 18000 դոլար է արժենում
ԼԱՅՖTert.am-ը գրում է.
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հնգանիշ արժողությամբ ամանորյա արձակուրդի են մեկնել, որոնց մասին մենք կարող ենք միայն երազել, գրում է The Vanity Fair ամսագիրը: Հանգիստ, երբ մի ամբողջ ջրային մակերես և անվտանգության թիմ պաշտպանում են ձեզ անցանկալի բարեկամներից և այնքան շքեղ հարմարություններ, որոնց ամեն մանրամասնի մասին կարելի է գրել թերթերում:
Տեղեկությունների համաձայն՝ Փիթն ու Ջոլին իրենց արձակուրդն անցկացնում են Թայլանդի Պհուկետ կղզում: Մասնավորապես, նշվում է, որ աստղերը մնում են մեկ օրվա համար 18 հազար դոլար արժողությամբ 10 ննջասենյակով վիլլայում՝ Ամանպուրի ծովային հանգստավայրում: Այս վիլլան այնքան յուրահատուկ է հավանաբար, որ այն անգամ ներկայացված չէ հանգստավայրի կայքում:
Հաղորդվում է, որ Փիթը, Ջոլին և նրանց երեխաները այդ գումարին արժանի հանգիստ են վայելում. երկու հարկանի տունը սպասարկում է ութ աշխատող, այն ունի առանձին մարզասրահ և լողավազան, օվկիանոս բացվող տեսարան, թայլանդցի խոհարար, մերսման սենյակ, գոլորշու սենյակ, անձնական բար և այլն:
Լրատվամիջոցների համաձայն՝ ընտանիքը նաև ակտիվ հանգիստ է անցկացնում ծովափին, խաղում մինի գոլֆ և անգամ այցելել է տեղական հինդուիստական տաճար:
Արձակուրդներից առաջ ընտանիքն այցելել է Կամբոջա, որտեղ Ջոլին նկարահանում է «Առաջինը նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջիայի դուստր» վերնագրով իր վերջին ֆիլմը:



