Հարավային Կովկասում ամենահաջողակ երկիրը կրկին դառնալու է Հայաստանը. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՊաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը.
Սա մեր ազգային գաղափարն է։
Եթե նախկինում մեր ազգային գաղափարն էր վերադարձնել մեր հողերը և վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա այսօր մենք խոսում ենք օկուպացվածի պիտակից ազատված Ադրբեջանին վեր հանելու և աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը դարձնելու մասին»։
Սա Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին թվիթերյան գրառումն է:
Ահա թավշյա «հեղափոխության» միակ նպատակը: 2018թ. ապրիլից, Հայաստանը բռնեց կործանման ճանապարհը, բայց դա հավերժ չէ:
Ալիևը և իր հայաստանյան ներկայացուցիչ նիկոլականները թող շատ չուրախանան: Հարավային Կովկասում ամենահաջողակ երկիրը կրկին դառնալու է Հայաստանը: Ոչ ոք թող չերազի, որ Հայաստանի կամ Արցախի ողբերգության հաշվին է կառուցելու է իր երկրի բարեկեցությունը:
Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, յուրացնել, բայց չի ստացվել: Միշտ էլ դա փորձել են անել «հայ» դավաճանների միջոցով, բայց դավաճանները հավերժ չեն:
Մերօրյա նիկոլներն էլ կանցնեն, քաղաքականության ցեխի հետ կշաղախվեն ու կնետվեն պատմության աղբանոցը: Իսկ Սյունիքն ու Արցախը միշտ եղել են, կան ու լինելու են հայկական:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



