Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պրահայի հանդիպումների... ջրբաժանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Լիագումար նիստից հետո երկրների ղեկավարները նաև միմյանց հետ շփվեցին, ապա հանդիպումները շարունակվեցին արդեն նեղ շրջանակով։ Նախ՝ կայացավ քառակողմ՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպումը։ Թերևս այսպիսի ձևաչափով հանդիպում առաջին անգամ էր տեղի ունենում։ Նախկինում Միշելի միջնորդությամբ Փաշինյանը և Ալիևը հանդիպել էին, բայց դրանց Մակրոնը չէր մասնակցել։

Քառակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ նշվում էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ ԵՄ-ն երկու երկրների սահմանի երկայնքով քաղաքացիական առաքելություն կիրականացնի։ Փաստորեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ մեկտեղ, ՀՀ իշխանությունները այլևս չեն բարձրացնում Արցախի թեման, այլապես դրա մասին ինչ-որ կերպ կնշվեր հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ։ Նույնիսկ Ալիևի անհամաձայնության դեպքում էլ եվրոպական առաջնորդները կարող էին մի տողով արձանագրել այդ մասին։ Միաժամանակ հետաքրքրական է, որ նախքան քառակողմ հանդիպումը Ալիևը հայտարարեց. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»։ Փաստացի, այսպիսի հայտարարությամբ նա հասկացնում էր, թե Արցախի հարցն արդեն Ադրբեջանի ներքին գործն է։

Ստացվում է, որ շատ վտանգավոր միտումի հետ գործ ունենք, քանի որ երբ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման մասին որևէ խոսք չի գնում, իսկ Հայաստանի իշխանությունները «ձեռքերը լվանում են» Արցախից, նշանակում է, որ Արցախի խնդիրը մեծ հաշվով թողնվում է Ադրբեջանի քմահաճույքին։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանը ուղղակի կարող է Արցախում ապրող հայերին ադրբեջանական անձնագրեր բաժանելու փորձեր կատարել, իսկ ով որ հրաժարվի դրանից, պարտադրված լինի հեռանալ։ Բացառված չէ նաև արցախահայության նկատմամբ բռնաճնշումների իրականացումը, իսկ դրանց վրա Հայաստանն ազդեցության լծակ չի ունենա։ Արդյունքում, եթե Արցախի հարցն ընդհանրապես հանվում է միջազգային օրակարգից, ապա ավելի է մեծանում Արցախի հայաթափման վտանգը։ Պրահայում ընթացող հանդիպումների շարքում կարևոր էր նաև Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Սա առաջին հանդիպումն էր Փաշինյանի և Էրդողանի միջև, սակայն սա առաջին հանդիպումը չէր Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև, քանի որ երկրների ղեկավարների մակարդակով նախկինում ևս հանդիպումներ եղել են։

Ոմանք փորձում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացը համեմատել ֆուտբոլային դիվանագիտության և Ցյուրիխյան արձանագրությունների հետ, բայց այս համեմատությունը տեղին չէ, քանի որ հիմա Հայաստանը հանդես է գալիս շատ թուլացած դիրքերից։ Եվ ինչպես բազմիցս առիթներ ենք ունեցել համոզվելու, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ամենից շատ կապում է Ադրբեջանի հետ։ Դրա համար էլ Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարում էր, թե Հայաստանը հենց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրի, դրանից հետո Թուրքիան կկարգավորի հարաբերությունները, կբացվի ցամաքային ու օդային սահմանները և երկաթգիծը։ Այդուհանդերձ, իրադարձությունների ընթացքին հետևող փորձագետները նկատում են, որ հասել ենք մի ջրբաժանի, և արդեն որոշումներ կայացնելու փուլում ենք։

Երեկ էլ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն էր, և Պրահայի հանդիպումներից հետո սանկտպետերբուրգյան հանդիպումներն ու, ըստ այդմ, դիրքորոշումների լրացուցիչ ճշգրտումը կարող են արմատական որոշումների կայացման կետին բերել։ Չպետք է նաև անտեսել այն հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապողականություն է ցուցաբերում մեր երկրին խաղաղության պայմանագիր պարտադրելու և իրենց ձեռնտու պայմաններին իրավական ձևակերպում տալու հարցում, քանի դեռ Հայաստանը չի հասցրել ուշքի գալ և միջազգային իրավիճակի դասավորությունը չի փոխվել։ Պատահական չէ, որ Պրահայում Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»