Պայթյուններ Կիևում. գործի է դրվել ՀՕՊ-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կիևում պայթյուններ են որոտացել, տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին... Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:
«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունի մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։
Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ դեպքի վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Ինչպես Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հրթիռ է ընկել Վոլոդիմիրսկի փողոցում գտնվող Հրուշևսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։