Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախից ձեռքերը լվանալու «մեխանիկան». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնահարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում միշտ էլ առանցքային տեղ է զբաղեցրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանին տարիներ շարունակ Հայաստանը հանդես է եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Ընդ որում, հայկական կողմն իր խնդիրը ձևակերպել է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման տեսքով, սակայն, դրան ի հակառակ, այսօր Արցախը թողնված է բախտի քմահաճույքին։ Այս ամենը կապվում է ոչ միայն 44-օրյա պատերազմի արդյունքների, այլև Արցախյան հիմնահարցի շուրջ միջազգայնորեն Հայաստանի իշխանությունների կողմից դրվող խնդիրների և պատկերացումների փոփոխության էվոլ յուցիայի հետ։ Նախ՝ իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը ընդգծում էր, որ ինքը բանակցությունները նոր կետից է սկսելու։

Եվ վերջինս 2018 թվականի մայիսի 9-ին Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ ձևակերպեց հայկական կողմի հետևյալ խնդիրը, թե «մեր ջանքերը պետք է ուղղված լինեն օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը»։ Թվում էր, թե Փաշինյանի իշխանությունը պետք է իր ողջ պոտենցիալն ուղղի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, բայց 2018 թ. մայիսից ի վեր սկսեց օրակարգ բերել այն միտքը, թե ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի ժողովրդի կողմից լիազորված չէ, որովհետև նրանք ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, ուստի ինքը միայն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Այս իրավիճակում բազմաթիվ վերլուծաբանների շրջանում այն մտայնությունն առաջ եկավ, թե կարծես Հայաստանի իշխանությունները փորձում են հրաժարվել արցախահայության անվտանգության երաշխավորի իրենց պարտականությունից, այլապես ինչպե՞ս է ստացվում, որ նախկին նախագահները ոչ միայն բանակցում էին Արցախյան հիմնախնդրի շուրջ, այլև բարձրացնում ինքնորոշման խնդիրը։

Բացի այդ, Փաշինյանն իր այդ մոտեցումն արդարացնելու համար աստիճանաբար որդեգրեց այն ուղեգիծը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց արդյունքում Արցախը ոչ միայն չվերադարձավ բանակցային սեղան, այլև Ադրբեջանի հետևողական ջանքերի գործադրման արդյունքում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» սկսեց դառնալ գործոն, և հաճախակի դարձան Ադրբեջանում հավատարմագրված տարբեր պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների հանդիպումները այդ կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Ստացվեց, որ Փաշինյանը ձախողեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր առաքելությունը, իսկ ահա 2019 թվականի օգոստոսի 5-ին հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս առանցքային հարցը. եթե Արցախը Հայաստան է, ապա ինչո՞ւ ես հայտարարում, թե չես կարող բանակցել Արցախի անունից։ Իրականում Արցախի անունից չբանակցելու մասին հայտարարություններն ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար էին, քանի որ պարզ էին դառնում, որ ՀՀ իշխանություններն ակտիվ բանակցությունների մեջ են։ Օրինակ՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը այդ կապակցությամբ հստակ հայտարարում էր, որ բանակցային սեղանին կոնկրետ փաստաթուղթ է քննարկվում։ Եվ ահա, 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկսվելուց ի վեր կարծես թե իրավիճակ փոխվեց և Փաշինյանը գրեթե իր բոլոր հարցազրույցներում ու հայտարարություններում սկսեց առաջ մղել մինչ այդ Արցախյան հակամարտության լուծման համատեքստում առավել հազվադեպ քննարկված «անջատում հանուն փրկության» սկզբունքը՝ ընդգծելով, թե Արցախի ժողովուրդը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։

Բայց այս ամենը չխանգարեց, որ նույն թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը, զանց առնելով «անջատում հանուն փրկության» սկզբունքը, ստորագրի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը։ Միևնույն ժամանակ, զարմանալին այն էր, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո էլ Փաշինյանը որպես Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական տեսլական դիտարկում էր այս սկզբունքի իրացումը։ 2021 թվականի դեկտեմբերին Փաշինյանն սկսեց կասկածի տակ դնել Արցախի անկախացման հնարավորությունը՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»։ Իսկ 2022 թվականի ապրիլին էլ խորհրդարանում ունեցած իր ելույթում նա հայտարարեց այն մասին, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։

Սակայն ամիսներ անց ընդհանրապես դուրս եկավ Արցախի կարգավիճակի հարցը։ Եվ օրերս էլ Փաշինյանը, արդեն հակասելով բոլոր իր նախորդ պնդումներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե դեռևս 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլ յան անվտանգության խարտիայի վավերացման մասին որոշումներով, ապա նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եվ պատահական չէ, որ իր վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պնդում էր, թե Արցախի ընտրված ներկայացուցիչները կարող են խոսել Ադրբեջանի հետ։ Պրահայում էլ նա վերահաստատեց իր այս հանձնառությունը, իսկ այս ամենը հիմք հանդիսացավ, որ Ալիևը Պրահայի քառակողմ հանդիպման առաջին փուլից հետո հայտարարի, թե Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա։

Ալիևի հայտարարությունը պաշտոնական Երևանի կողմից ոչ միայն որևէ հակադարձման չարժանացավ, այլև Փաշինյանը Բուդապեշտում համաձայնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ իսկ պատճառով Բուդապեշտի քառակողմ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ Արցախի մասին ոչինչ չկար գրված։ Թերևս ՀՀ իշխանությունների գործող դիրքորոշման փոփոխությունը, իսկ ավելի ստույգ՝ աստիճանաբար «հանգրվանին» գալու ընթացքը ցույց է տալիս, որ նրանք շարժվում էին (և են) վերջնականապես ձեռքերը Արցախի խնդրից լվանալու ճանապարհով, որի մասին ահազանգում էինք նաև մենք՝ բազմաթիվ փորձագետների հետ միասին։ Եվ եթե մարդիկ կան, որոնք դեռևս լրջորեն չեն ընդունում այս իրողությունն, ապա նրանց հիասթափություն է սպասում, քանի որ իշխանության ներկայացուցիչներն արդեն ոչ թե ինչ-որ քողարկված ձևերով, այլ լիովին բացահայտ կերպով հայտարարում են Արցախից հրաժարվելու իրենց դիրքորոշման մասին։

Դրա համար էլ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն օրերս նշում էր, թե ՀՀ-ն այլևս չունի Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները ապահովելու ռեսուրս՝ միաժամանակ ընդգծելով, թե արցախցիների անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահների ներկայությունն է։ Փաստորեն ստացվում է, որ իշխանությունները, անընդհատ խաղաղապահներին հղում կատարելով, ձեռքի հետ էլ Արցախի թեման գցում են ռուսների գրպանը, սակայն ոչ մի խոսք չեն ասում այն մասին, որ իրենց մեղքով է, որ ձախողվել են բանակցությունները, իրավիճակը հասցվել է պատերազմի և պարտություն ենք կրել։ Ուստի, արդեն կարելի է պատկերացնել, թե որն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը։ Եթե Արցախի հետ կապված այսուհետ նրանց ուղղված հարցեր լինեն, ապա հայտարարելու են, թե մեզ մի դիմեք այդ հարցով, մեզ համար Արցախյան խնդիրը մեր լիազորության շրջանակներից դուրս է, դիմեք Ադրբեջանին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»