Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայաստանում այսօր կա իշխանություն, որը չի ցանկանում որևէ հայանպաստ բան անել, ավելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամիսներ առաջ պաշտոնյաների հայտարարություններից ու հանրային խոսույթից փորձագետները եզրահանգումներ էին անում, թե Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից: Հիմա այդ մասին հստակ հայտարարություններ են հնչում հենց իշխանության ներկայացուցիչներից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, ստորագրելով եռակոմ հայտարարությունը, ՀՀ իշխանությունները փաստացի ձեռքերը լվացին Արցախից:

«Բնականաբար, դա պետք է շարունակություն ունենար, դա իրենց սցենարն էր՝ թշնամու հետ համատեղ:Երկու տարվա ընթացքում սկզբում ուղղակի ակնարկներով, հետո ավելի հստակ, իսկ սեպտեմբերի 30-ի հարցազրույցում ՀՀ ղեկավարը դրեց կնիքը՝ ասելով՝ պայքարում են, որ Հայաստանը մնա 29,8 հազար քկմ-ով: Փաստեց, որ Արցախը չկա իրենց պլաններում: Բոլորիս մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ էր 2019 թ.-ին Վերածննդի հրապարակում կոկորդը պատռում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այն ժամանակ ասում էինք՝ դա անում է գիտակցաբար, որպեսզի հրահրի, և հետո պատերազմն արդարացված լինի, նա դա հաստատեց սեպտեմբերի 30-ին իր խոսքերով: Այդ մենախոսությունը նպատակ ուներ պատրաստելու հասարակությանը, որ Պրահայում տեղի ունեցող հանդիպումների արդյունքներն այդքան էլ անսպասելի չլինեին ժողովրդի համար: Գիտի, թե ինչպես պետք է պահի իրեն, որպեսզի ժողովուրդը չընդվզի այնպես, ինչպես պետք է դավաճանների դեմ կանգնելու համար: Արդյունքում, ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցավ Պրահայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, չէին ուշանալու Ն. Փաշինյանի բարձրախոսների՝ քպականների, նրա օգնականների ու խորհրդականների արձագանքները: «Անսպասելի չէր Էդուարդ Աղաջանյանի խոսքը, որ ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը: Այստեղ պետք է տողատակերը տեսնել: Աշխարհին է այդպես ներկայացվել, որ Արցախը կարիք ունի անկախանալու, բայց 1988 թ.-ից ի վեր Արցախը մեկ նպատակ է ունեցել՝ միանալ մայր Հայաստանին: 30 տարվա ընթացքում որևէ մեկն առանձին չի տեսել Հայաստանն ու Արցախը: Բոլոր բանակցությունները, անվտանգության երաշխիքները, կապերը դրա վրա են կառուցվել: Երբ ասում էին երաշխավոր, երբևէ չենք առանձնացրել՝ Հայաստա՞նի, թե՞ Արցախի. իշխանությունները եղել են հայի երաշխավորը: Իր այդ բարձրախոսի միջոցով Ն. Փաշինյանը հասկացրեց նաև Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, որ իրենք չեն կարող երաշխավորել նաև Հայաստանում բնակվող հայերի անվտանգությունը: Առանձնացնել Արցախում և Հայաստանում բնակվող հայերին անհնար է, որևէ իշխանություն դա չի կարող անել: Ըստ էության, հայտարարեցին, որ այն իշխանություններն են, որոնք այլևս ՀՀ-ի և Արցախի ու ընդհանրապես հայի անվտանգության երաշխավորը չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ստացվում է, որ Հայաստանում այսօր կա իշխանություն, որը չի ցանկանում որևէ հայանպաստ բան անել, ավելին՝ շարունակում է իր ազգակործան ծրագիրը, որը տանում է հայի բնաջնջման: «Կատարում են թուրքերի՝ դեռևս մեկ դար առաջվա երազանքը, որ աշխարհում պետք է մեկ հայ մնա, այն էլ՝ թանգարանում: Այս պարագայում պետք է անպայման խոսել ելքից: Այն միակն է՝ ազատվել այս իշխանություններից և օրենքների ողջ խստությամբ պատժել նրանց: Սա է հայի միակ փրկությունը: Պետք է ժողովրդական շարժում. հույսը դնել քաղաքական գործիչների, նույնիսկ ընդդիմության վրա, մեղմ ասած, միամտություն է: Ընդդիմությունը, քաղաքական գիտակից ուժերը կարող են գնալ ժողովրդի հետևից, բայց պետք է լինի ժողովրդական լայն համախմբում և շարժում»,-հավելում է պատգամավորը:

Վերջին օրերին Արցախում հանրահավաքներ են: Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք նաև դրանց: «Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի այստեղ որևէ շարժ չլինի, հասկանում են՝ եթե Արցախում ցասումը սկսվեց, դրա դեմն առնել որևէ մեկը չի կարող: Դրա կայծերն արդեն կան: Փորձում են դրա դեմն առնել՝ ներդնելով այն մարդկանց, որոնց դեռևս 2018 թ.-ից էին ներդրել: Սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց Արցախում «Հանուն Արցախի պաշտպանության» ժողովրդական շարժման մեկնարկը, դա չէր նշանակում, որ մեկ ժամ հետո մարդիկ պետք է ողողեին փողոցները: Ժողովրդական շարժումը չի կարող լինել ինքնաբուխ, պետք է համակարգողներ լինեն ժողովրդից, որպեսզի այն ունենա իր հստակ պահանջները և ծրագիրը: Մեկնարկը տրվել է, կա մոտ երկու-երեք հարյուր համակարգող, որոնց հետևում կանգնած են մարդիկ, չկա քաղաքական առաջնորդ:

Մեր քաղաքական ուժը հայտարարեց, որ միանում է ժողովրդի շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական ակնկալիքները: Կան քաղաքական ուժեր, որոնք սատարում են այս շարժմանը: Սեպտեմբերի 14-ից մարդիկ սկսեցին ինքնաբուխ դուրս գալ փողոց: Օրեր առաջ հրապարակում շարժման համակարգողներն էին, նաև անհատներ, որոնք փորձում էին իրենց ամբիցիաներին հագուրդ տալ և շեղել: Երբ իրավիճակն այլևս վերահսկելի չէր, շարժման համակարգողներն ուղղակի հետ կանգնեցին, և այն մարեց: Ժողովրդական շարժումը չի կարող ցածր պահանջ դնել իր առջև, այն է՝ իշխանությունների հեռացում: Ժողովրդական շարժումը ներկայումս հետևյալ պահանջն ունի, կոնկրետ ձևակերպումը չեմ ասի, բայց կասեմ միտքը: Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, պետք է հակառակվեն, հակադրվեն Ն. Փաշինյանին, նրա վարչախմբին և կատարված ու կատարվելիք բոլոր գործողություններին:

Ժողովուրդը հրապարակում է, ուրեմն նախագահը՝ իր իշխանական նախարարներով և պատգամավորներով, պետք է կանգնեն ժողովրդի կողքին, դառնան ժողովրդի մասնիկը և հարց դնեն Ն. Փաշինյանի և այս վարչախմբի դիմաց: Եթե Հայաստանի իշխանությունները չեն կատարում պահանջը, այն է՝ անմիջապես սթափվել, դադարեցնել բոլոր այն գործընթացները, որոնք անում են, և սկսել կատարել հայանպաստ քայլեր՝ խորհրդակցելով Արցախի հետ, ապա միակ քայլն ու գործողությունը պիտի լինի ազատվել այս իշխանություններից: Մնացած բոլոր պահանջները անձերի ամբիցիաներ են, որոնք նաև ուղղորդվում են Արցախից դուրս, բայց Արցախում: Մարդիկ չեն գնում նման մարդկանց հետևից, շարժման համակարգողներն ունեն հստակ ծրագիր, վստահ եմ, որ մոտ օրերս կտեսնենք ժողովրդի ավելի հուժկու շարժումը»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի