Պատվերը՝ նիկոլիզմի ոճով Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա այսօրվա մեղքերը բարդելն է. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՊաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում հանրային դաշտում, ինչ-որ օդից վերցված թեմաներ են հիշում, ինչ-որ ենթադրություններ են անում և ձեռքի հետ էլ չեն մոռանում պատվերը կատարել: Իսկ պատվերը՝ նիկոլիզմի ոճով Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վրա այսօրվա մեղքերը բարդելն է:
Տղե՛րք և աղջկե՛րք: Սթափվեք վերջապես և շուրջներդ նայեք: Պետություն ու Հայրենիք ենք կորցնում, որը ժառանգել ենք պապերից ու հայրերից և որի միջազգային հեղինակության, պաշտպանունակության, տնտեսության, անվտանգության համար նախորդ իշխանություններն արել են ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է եղել տվյալ ժամանակահատվածներում: Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում, յուրաքանչյուր հայ մարդ, նույնիսկ դժգոհելով օրվա իշխանություններից, իրեն թույլ էր տալիս անվտանգ ու ապահով մտածել իր ապագայի մասին:
Ո՞վ է այսօր զոհերի ու ավերումների երկիր դարձած Հայաստանում խոսում ապագայից, երբ օրվա խնդիրը դարձել է երկիր ներխուժած և անըդհատ սպառնացող պատերազմից խուսափելը:
Դուք աղետալի ներկայից ու վտանգված ապագայից խոսեք, ու երբեք մտքներովդ չանցնի համեմատել կամ կապել այն նախկինի հետ (ժամանակի բոլոր թերություննեով հանդերձ):
Ուշքի եկեք, քանի դեռ անվերադարձ չեք դարձել նիկոլիզմի ամբողջական զոհերը:
Խելքի՛ աշեցեք:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



