Վրաստանի 800 հազար թոշակառու բարձրացված կենսաթոշակ կստանա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
2023 թվականին Վրաստանի 800 հազար թոշակառու կստանա բարձրացված կենսաթոշակ։ Մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով (12 դոլար) և կդառնա 295 լարի (106 դոլար), իսկ 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուներինը՝ 65 լարիով և կդառնա 365 լարի (130 դոլար)։
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
2023 թվականի պետական բյուջեով կենսաթոշակների համար կտրամադրի 494 մլն լարի (ընդհանուր բյուջեի 16 տոկոսը), ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Բացի ծերության կենսաթոշակից, 188 մլն-ով ավելանում է նաև սոցիալական աջակցության ուղղությամբ բյուջեն։ Այս աճը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաների տրամադրվող նպաստի 100-ից 150 լարիի բարձրացմամբ և վերջին մեկ տարում կենսապահովման նպաստ ստացողների թվի ավելացմամբ։