Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դիվանագիտությունը գոռգոռալու և «պորտը տեղը դնելու» արվեստ չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում պարտությունից ու դրան հաջորդող իրադարձություններից հետո Հայաստանը արտաքին քաղաքական նոր մոտեցումների կարիք ունի, քանի որ պատերազմը և պարտությունը նաև արտաքին քաղաքականության ոլորտում անհաջողության մասին են վկայում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն նույն մոտեցումներն, որ կային պատերազմից առաջ, շարունակվում են նաև հիմա։ Համենայն դեպս, չկա այն անհրաժեշտ ճկունությունը, որը թույլ կտա Հայաստանին համադրել տարբեր խաղացողների շահերը։

Հայաստանը միջազգային հարաբերություններում այն աստիճանի է կորցրել իր սուբյեկտայնությունը, որ մեր տարածքը արդեն երկորդ անգամ ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, սակայն միջազգային հանրությունը և մեր գործընկեր պետությունները, մի քանի դատապարտող հայտարարությունից բացի, Բաքվի ախորժակը զսպող էական քայլեր չեն ձեռնարկում։ Իհարկե, սա ցավալի փաստ է, բայց ողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ներքին լսարանի համար այլ տպավորություն են փորձում ստեղծել։ Օրինակ՝ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի ելույթը մեծ իրարանցում առաջացրեց։ Մերձիշխանական շրջանակներն անմիջապես սկսեցին այն դարձնել դրոշակ՝ նշելով, թե Միրզոյանը շատ հզոր գործիչ է, Լավրովի «պորտը տեղը դրեց», համարյա թե Տիգրան Մեծից հետո նման դիվանագետ չենք ունեցել և այլն։

Իրականում Արարատ Միրզոյանի ելույթը գուցե վատը չէր, դրանում նույնիսկ տեղին ու ճիշտ շեշտադրումներ կային, ու շատերը կարող են համաձայնել դրա հետ, բայց դիվանագիտության նրբությունների համատեքստում խնդիրն այլ է։ Իրականում դիվանագիտությունը ցուցադրականը, գոռգոռալը, բարձր խոսելը կամ մուննաթ գալը չէ, այլ հետևողականորեն պետության շահերն առաջ տանելը և արդյունքներ գրանցելը։ Իսկ այս տիպի հանդիպումների ժամանակ միայն ներքին լսարանի համար հայտարարություններ անելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ավելին, միշտ չէ, որ ինչ-ինչ ակնհայտ իրողությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց իրավիճակ է փոխվում։ Հնարավոր է՝ մերձիշխանական քարոզչամեքենայի օգնությամբ ներքաղաքական որոշակի դիվիդենտներ հավաքել, բայց դրա փոխարեն երկիրը կկորցնի իր դիրքերը գործընկերների հետ հարաբերություններում։

Նույնիսկ շատ ավելի հզոր պետությունների ղեկավարները իրենց թույլ չեն տալիս դուրս գալ որոշակի կոռեկտության շրջանակներից, իսկ մի՞թե Հայաստանը այնպիսի մեծ հնարավորություններ ունի, որ կարողանա ամպագոռգոռ հայտարարություններ անել կամ մուննաթ գալ, որքան էլ, կրկնում ենք, այդ հայտարարությունների մեջ ակնհայտ ճշմարտություններ լինեն։ Հաշվի առնենք նաև, որ այդպիսի քայլերի արդյունքոմ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները կարող են անցանկալի վիճակում հայտնվել։ Օրինակ՝ հիշում եք, որ դեռևս 2018 թվականին Փաշինյանը հրապարակայնորեն իր դժգոհությունը հայտնեց Բելառուսին այն կապակցությամբ, թե զենք է վաճառում Ադրբեջանին։ Դրան ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարեց. «Ես Պուտինի ներկայությամբ ասացի նրան, Ալիևն էլ էր այնտեղ, ասացի՝ Նիկո՛լ, արի մեկընդմիշտ վերջակետ դնենք այս ամենին. ո՞վ է զենքի վաճառքով առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանի հետ. Ռուսաստանը։

Ասացի՝ բա ինչո՞ւ ես լեզուդ մտցրել..., վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին»։ Եվ հիմա արդեն տեսնում ենք, թե ով հայտնվեց ավելի անհարմար դրության մեջ։ Մյուս կողմից էլ՝ որևէ մեկի «պորտը տեղը դնելով», հասկանալի է՝ բացի թշնամական պետություններից, Հայաստանի համար կարևոր հարցերին չես կարող լուծում տալ։ Դրա համար կան դիվանագիտական լեզու, դիվանագիտական ճանապարհներ, դիվանագիտական գործիքակազմ: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մեր գործընկեր պետություններին, էլ առավել ևս՝ ռազմավարական դաշնակցին։ Մի՞թե հրապարակային մուննաթ գալով՝ ավելի չենք բարդացնում մեր հարաբերությունները գործընկերների հետ, քանի որ այդպիսի հայտարարությունները ոչ միայն ազդում են մեր ներքին լսարանի վրա, այլև գործընկեր պետության հանրային տրամադրություններում են փոփոխություն առաջ բերում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա