Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ո՛չ երեխա ենք, ո՛չ էլ միամիտ, որ բիզնեսին «օպտիմիզմ հաղորդելով» կերակրեն. իրավիճակը խիստ անբավարար է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը հայ արտահանողներին խոստացել էր հունիսից լաստանավային փոխադրումներ կազմակերպել, անգամ ժամկետներ էին նշվել: Նախաձեռնությունը կապված էր ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ: «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն ընդհանուր քաղաքականության համատեքստում է դիտարկում վերոնշյալը:

«Ծրագրերը կարող են շատ լինել ու պլանավորվել, սակայն դրանցից ոչ բոլորն են իրագործվում: Հիմա մեր կառավարությունը, մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը «շոկային օպտիմիզմ» հաղորդելու կամ, միգուցե, այլ նպատակներով հաճախ շտապում է ինչ-որ դրական նորություններ հայտնել: Ամենապրիմիտիվը երկնիշ տնտեսական աճն էր, որն անցած տարի էին խոսք տալիս, հետո էլ ասացին, որ ուզում էին «օպտիմիզմ» հաղորդել: Նույն տրամաբանությամբ էլ Վերին Լարսի խնդրի դեպքում է: Նախագիծն իրականում 100 տոկոսով մեր կողմից կախված չէր, և այդ պատճառով չպետք է ժամանակից շուտ հայտարարվեր այդ մասին, ընդ որում՝ ժամկետներով: Մեծ հաշվով, կարծես դաս չենք քաղում: Ամեն անգամ փորձում ենք «օպտիմիզմ» հաղորդել՝ հաշվի չառնելով իրողությունները: Հիշեցնեմ նաև թուրքական ապրանքների ներմուծման արգելքի շուրջ այն հայտարարությունները, թե ամեն ինչ արվելու է այն երկարաձգելու համար, բայց հետո մի օրում որոշվեց, որ չի երկարաձգվում: Մենք, ընդհանուր առմամբ, խնդիր ունենք»,-ասաց նա:

Էմիլ Ստեփանյանի խոսքով, պետք է հասկանալ, որ պետական պաշտոնյայի խոսքերը բիզնեսը սովորաբար լուրջ է ընդունում և որոշակի պլանավորումներ է անում. «Բայց արդեն հասկանում ենք, որ կոնկրետ էկոնոմիկայի նախարարության հայտարարությունները պետք է որպես հնարավորություն հասկանալ, որը կա՛մ կլինի, կա՛մ չի լինի, մինչդեռ նախկինում, այդ թվում՝ նախկին նախարարի օրոք ինչ-որ բան հայտարարվում էր միայն այն ժամանակ, երբ իրականացման հավանականությունը 100 տոկոս էր: Նաև խաղողի մթերման օրինակը բերեմ, երբ ամռան կեսին հայտարարվեց, որ խնդիր չի լինի, բայց այսօր խնդիրներ ունենք, խաղողագործները դժգոհ են, իսկ էկոնոմիկայի նախարարին «սուտասան» մեդալով պարգևատրեցին: Այս ամենը վկայում է այն մասին, որ չինովնիկը պետք է ավելի լուրջ վերաբերվի իր խոստումներին ու հայտարարություններին»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այնպես չէ, որ աշխատանք չի իրականացվում, բայց ներկայացվում է ավելի շատ, քան ստացվում է վերջնարդյունքում: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ արտահանողները հույսը չեն կապել լաստանավի հետ: «Բիզնեսն արդեն մեկ տարի է՝ սովոր է ինչոր դրական լուր շտապել հայտնելու այդ ոճին, այդ ռեժիմին: Հաշվի առնելով այդ ամենը՝ դժվար թե արդեն հարյուր տոկոսով ընդունենք այն ինֆորմացիան, որը գալիս է էկոնոմիկայի նախարարությունից: Մենք իրականում վատ ենք զգում, որ էկոնոմիկայի նախարարը ծաղրանքի է ենթարկվում, որովհետև, վերջիվերջո, նա ներկայացնում է Հայաստանի տնտեսությունը, և այդ պաշտոնին պետք է հարգալից վերաբերվել: Պետք է դասեր քաղել, ավելի զգույշ լինել ու չնշել ժամկետներ այն դեպքում, երբ իրենից ոչ ոք ժամկետ չի ուզել: Արդեն վաղուց այդ ոճը պետք է փոխվեր»,-հավելեց նա:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո ի հայտ եկած նոր իրողություններին, Լարսի անցակետով տրանսպորտային հոսքերի կտրուկ ավելացմանն ու արտահանողների վրա նշվածի ազդեցությանը: Կառավարությունը հայ արտահանողներին խոստացել էր հունիսից լաստանավային փոխադրումներ կազմակերպել, անգամ ժամկետներ էին նշվել: Նախաձեռնությունը կապված էր ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ: «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն ընդհանուր քաղաքականության համատեքստում է դիտարկում վերոնշյալը:

«Շփվելով բիզնեսի հետ՝ կարող եմ ասել, որ դեռ ապրիլ-մայիս ամիսներից մեր ներմուծողներն ու արտահանողներն արդեն պլանավորում են իրենց աշխատանքը՝ հաշվի առնելով, որ բեռը կարող է մոտ 10, 15, 20 օրում հասնել Մոսկվա: Այսինքն, շուտ փչացող ապրանքներ չէին առաքում: Կան նաև պահեստային մնացորդների կառավարման, ցանցերի հետ պայմանավորվածությունների հետ կապված հարցեր: Եթե բիզնեսը մինչ այս 3-4 օրվա պլանով էր առաջ շարժվում, հիմա 15, 20 օրվա պլան դարձավ: Հիմա պահեստային մնացորդներն ավելի երկար են պահվում, կամ էլ խուսափում են վտանգավոր, շուտ փչացող բերքի արտահանումից: Շատերը հենց մայիսից, հունիսից սկսած հրաժարվեցին շուտ փչացող բերք արտահանելուց, որովհետև բեռնափոխադրողը, արտահանողը ճանապարհ ընկնելուց նշվածից բխող ռիսկն արդեն իր վրա էր վերցնում»,-ասաց Ստեփանյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ, մեծ հաշվով, այսօր արտահանողները համակերպվել են ստեղծված պայմաններին՝ կապված թե՛ արտարժույթի տատանումների, թե՛ լոգիստիկայի հետ.

«Այլ հարց է, որ և՛ լոգիստիկ, և՛ արտարժույթի առումով Հայաստանի արտահանման համար վիճակը խիստ բացասական է, և պետք է հասկանանք, թե այն որքան կտևի: Այդուհանդերձ, շատ չեն տուժել այն արտահանողները, որոնք արտադրում են ներմուծված հումքի հիման վրա: Հումքը թանկացել էր, բայց փոխարժեքի տեսանկյունից իրենց համար դոլար-դրամ տատանումը փոքր-ինչ մեղմել է վիճակը, և հիմա հումքն ավելի էժան են ձեռք բերում: Իսկ ովքեր արտադրում են տեղական հումքով, բնականաբար, իրենց վիճակը շատ վատ է: Հատկապես վատ է եվրոյով արտահանում իրականացնողների վիճակը, քանի որ եվրոն արժեզրկվել է և՛ դրամի, և՛ դոլարի նկատմամբ»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց ևս մեկ չիրականացած խոստման մասին. «Էկոնոմիկայի նախարարությունն օգոստոսին հայտարարեց, որ մի օժանդակության ծրագիր է նախապատրաստվում, որը որոշակի փոխհատուցում է ենթադրում դրամի արժևորումից տուժած արտահանողների համար: Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա այդ մասին: Գործում են ինչ-որ սուբսիդավորման ծրագրեր, բայց դրանք նախկինում էլ էին գործում: Նշվածը չի կարելի կապել լոգիստիկ ու տարադրամի վերջին խնդիրների հետ, որակել այն որպես հատուկ ծրագիր: Այս դեպքում, եթե ծրագիր չկա, վնասները հաշվելն էլ իմաստ չունի: Վնասները հաշվում են, որ ասեն՝ մեզ վրա հույս չդնե՞ք: Այդպես չի լինի: Սա էլ է վերոնշյալ տրամաբանության մեջ. կարող է մի մտքի շուրջ իբր օպտիմիզմ հաղորդելու համար մի կարծիք հայտնեն, բայց դա ավելի անլուրջ տպավորություն է թողնում, նախարարությունն իմիջային վնասներ է ունենում, քան իրական օպտիմիզմ է հաղորդվում: Մենք ո՛չ երեխա ենք, ո՛չ էլ միամիտ, որ բիզնեսին «օպտիմիզմ հաղորդելով» ու նման հայտարարություններով կերակրեն»:

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիան, Էմիլ Ստեփանյանի խոսքով, այս պահին համագործակցում է նախարարության հետ արտահանման մեծ քաղաքականության մշակման ուղղությամբ. «Նախարարությունում արտահանման բաժին է ստեղծվել, հիմա որոշակի հաստիքներ են լրացվում: Այդ առումով համագործակցում ենք նախարարության հետ, կոնսուլտացիաներ անում արտահանման ճյուղն ուժեղացնելու նպատակով: Արդյունքներ դեռ չկան, ամեն ինչ դեռ քննարկումների մակարդակում է: Մոտ օրերս ևս հանդիպումներ են սպասվում: Այդուհանդերձ, ցավոք նախարարությունում արտահանման վերաբերյալ շատ սաղմնային վիճակ է: Հայաստանն այսօր անգամ արտահանման ռազմավարություն չունի, որը տարօրինակ է, ամոթալի է… Էլ չգիտենք՝ ի՞նչ գնահատական տանք այն փաստին, որ 2022 թվականն է, բայց Հայաստանում արտահանման ռազմավարություն գոյություն չունի, ինչի իրավունքը չունեինք: 2018-ից սկսած ևս խոսվում է արտահանման կարևորության մասին, բայց այսօր ո՛չ արտահանման առանձնացված ստորաբաժանում կա, ո՛չ արտահանման ռազմավարություն: Ես իրավիճակը խիստ անբավարար կորակեի: Պետական միջոցառումներն էլ խիստ սահմանափակ են ու ոչ բավարար: Մենք, ամեն դեպքում, հուսով ենք, որ ուշացած, բայց դրական ինչ-որ զարգացումներ կունենանք, թեպետ արդեն 4 տարի է՝ նույն բանն ենք լսում: Այսինքն, սա ևս, ի վերջո, կարող է խոստացված, բայց չիրականացված հերթական ծրագիրը դառնալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք Չալաբյան