Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մզված արքայախնձոր». կոկտեյլ, որում միայն արքայախնձոր չէ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պինա կոլադա» կոկտեյլը հայտնի է ամբողջ աշխարհում: Pina Colada թարգմանաբար նշանակում է «մզված արքայախնձոր»: Սկզբնապես դա ոչ ալկոհոլային խմիչք է եղել, որը պարունակել է միայն մզված արքայախնձորի հյութ: Առաջին անգամ «Պինա Կոլադա» ալկոհոլային կոկտեյլի բաղադրատոմսը տպագրվել է 1922 թվականին «TRAVEL» ամսագրում: Այդ ժամանակվա ըմպելիքը տարբերվել է ժամանակակից կոկտեյլից ոչ միայն կազմով, այլ նաև պատրաստման եղանակով: «Պինա Կոլադա» կոկտեյլի բաղադրատոմսը ներառել է արքայախնձորի և լայմի հյութ, ռոմ և շաքար: Այդ բաղադրությունը անփոփոխ է մնացել մինչև 1954 թվականը:

1954 թվականին Պուերտո Ռիկոյում գտնվող «Hilto» հյուրանոցի բարմեն Ռամոն Մարերրոն է աշխատել այդ կոկտեյլի բաղադրատոմսի բարելավման ուղղությամբ: Սկզբնապես նոր կոկտեյլը ստացել էր «Պինյա կոլադա» անվանումը, բայց այն չի արմատացել: Բացի դա, հենց նույն ժամանակ «Old San Juan» սրճարանի բարմենն է հայտարարել կոկտեյլի բաղադրատոմսի իր հեղինակային իրավունքի մասին: Ներկայումս նշանակություն չունի, թե ով է գտել այդ նոր բաղադրատոմսը: Հայտնի է միայն, որ այդ ժամանակներից ի վեր այդ կոկտեյլը դարձել է Պուերտո Ռիկոյի հպարտությունը «Պինա Կոլադա» անվանմամբ: Անգամ 1978 թվականին այն հայտարարվել է Պուերտո Ռիկոյի ազգային ըմպելիք: «Պինա Կոլադա» կոկտեյլը IBA- ի ծածկագիր է ստացել 1961 թվականին: Այդ կոկտեյլի ժողովրդականությունն աճել է Ռուպերտ Հոլմսի «The Pina Colada Song» երգի շնորհիվ, որը գլխավորել է ամերիկյան հիթշքերթները 1979 և 1980 թվականներին: ԱՄՆ-ում հուլիսի 10-ը սկսել են նշել որպես «Պինա Կոլադա» կոկտեյլի ազգային օր: Ջազի լեգենդ և ֆլուգելիստ Չակ Մանջոնը 1979 թվականին լույս տեսած իր «Fun and Games» ալբոմում թողարկել է «Պինա Կոլադա» կոչվող մեղեդին, որը ևս հանրաճանաչություն է բերել կոկտեյլին:

Այդ ժամանակ «Պինա Կոլադա» կոկտեյլը պարունակել է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կոկոսի կաթը, արքայախնձորի հյութը, սպիտակ ռոմը և մանրացված սառույցը: Այս կոկտեյլը մատուցում են «փոթորիկ» կամ հայբոլ բաժակներով, բացի դա, լողափներում հաճախակի «Պինա Կոլադան» մատուցվում է կոկոսի կճեպով: Մեր ժամանակներում շատ հաճախ կոկոսի կաթը փոխարինվում է կոկոսի լիկյորով, ինչի արդյունքում խմիչքն ավելի քաղցր է դառնում, բայց համային հատկությունները վատանում են, կոկտեյլը արդեն չի լինում այնպես փափուկ, որքան նախնական տարբերակում: «Պինա Կոլադա» կոկտեյլի բաղադրատոմսը շատ պարզ է՝ 50 մլ թեթև ռոմ, 30 մլ կոկոսի կաթ, 50 մլ արքայախնձորի հյութ: Բաղադրիչները խառնում են բլենդերով մանրացված սառույցի հետ միասին (խառնուրդի մեթոդ) և մատուցում խոշոր բաժակներով՝ ծղոտով և արքայախնձորի կտորով և կոկտեյլային բալով զարդարված: Ներկայումս այս ըմպելիքի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր գոյություն ունեն:

Օրինակ՝ ոչ ալկոհոլային-բացակայում է ռոմը, Չի Չի - ռոմի փոխարեն օգտագործվում է օղի, Բայյա-ավելացվում է սերուցք, Լավայի հոսք-խառնում են Պինա կոլադան և ելակային Դայկարին, Ամերտտոկոլադա-խառնում են բաց գույնի ռոմ, ամարետտո լիկյոր, կոկոսի սերուցք, արքայախնձորի հյութ, Խնձորային, Դդմային, Ելակային և այլն- արքայախնձորի հյութի փոխարեն օգտագործում են համապատասխան այլ մրգերի հյութեր, Բանանայինավելացվում է թարմ բանան, սերուցք և շաքարի օշարակ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան