Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապաշնորհությունը և անկարողությունը համակարգային բնույթի են. կազմաքանդում են բոլոր համակարգերը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարի Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է: Այդ փաստացի արդյունքով Հայաստանը տնտեսական դրական արձանագրումներ է ունեցել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով տնտեսության դինամիկային, ներկա ռիսկերին ու հնարավորություններին:

«Մասնավորապես, էապես աճել է պահանջարկը՝ պայմանավորված դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների այցելությունների աննախադեպ աճով, ինչպես նաև արտարժույթի ներհոսքով: Էական դեր ունեն նաև առանձին ոլորտները:Օրինակ՝ ՏՏ ոլորտի որոշ ձեռնարկություններ տնտեսական սահմանափակումներից, պատժամիջոցներից խուսափելու համար իրենց գործունեությունը ժամանակավորապես Հայաստանում են ծավալել: Այսօրվա կառավարությունը այս պատահական և արտաքին գործոնի հետ կապված աճի հետ որևէ աղերս չունի: Ընդհակառակը, այս իրավիճակից օգտվելու իրական հնարավորություն կար, որը չարեցին: Օրինակ՝ կարող էին օգտվել այս իրավիճակից, ըստ որի, որոշակի դրամական հոսքեր կկապիտալացվեին ներդրումների ձևով, ինչը չեղավ: Եվ ինչպես այդ, պատկերավոր ասած, տաք փողերը պատահական գործոնի ազդեցությամբ եկել են Հայաստան և արդյունքներ են ապահովել, այդկերպ էլ, երբ նշված պատահական գործոնը վերանա, դրանից հետո հակառակն է տեղի ունենալու. մենք տնտեսական առումով նոր էական դժվարություններ և ռիսկեր կունենանք»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Նա հիշեցրեց՝ 2021 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չկար:

«Մինչդեռ այսօրվա դրությամբ տարածաշրջանի վեց երկրից, այդ թվում՝ հարևան պետություններից միայն Հայաստանն է, որ 2021-ի անկումը չի վերականգնել: 2021թ.-ին 5 տոկոսից մի փոքր ավելի տնտեսական աճ ենք ունեցել՝ 2020-ի 7,5 տոկոս անկման դիմաց: Իսկ ի՞նչ են ասում օրվա իշխանությունները. ասում են այն, ինչը բխում է իրենց էությունից ու բնույթից: Մեծ հաշվով՝ մանիպուլացնում են: Վերոնշյալ՝ իրենցից անկախ հանգամանքը փորձում են որդեգրել, իրենց վերագրել: Մինչդեռ իրենց այն ձախողումների համար, որոնք արտահայտվում են նաև աճող աղքատության, մարդկանց իրական եկամուտների նվազման ձևով, փորձում են ինչ-որ մեղավորներ, սին պատճառներ գտնել: Լավ, եթե այդքան լավ է մեր տնտեսության աճը, և իրենք դա տնտեսության իրական աճ են համարում, կարծում են, որ այն նաև կայուն բնույթ ունի, այս բարձր գնաճի ֆոնին ինչո՞ւ գոնե գնաճի չափով չբարձրացրին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը, սոցիալական նպաստները: Ակնհայտ է, որ իրենք ևս լավ գիտեն, որ այս ցուցանիշը պատահական ազդեցության արդյունք է, և որքան կարողանում են, պոպուլիզմի ամբողջ գործիքակազմով այն իրենց են վերագրում: Նշվածը բացառապես իրենց նեղ քաղաքական շահից բխող հերթական դրսևորումն է, չունի իրական հիմք: Բնական է նաև, որ այդ աճը չի կարող կայուն բնույթ ունենալ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերին, նշվածից բխող ռիսկերին ու հնարավորություններին՝ Թ. Ավետիսյանը նկատեց. «Սա բերելու է լրացուցիչ գնաճի, որովհետև պահանջարկը կավելանա: Մեր երկրում արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից: Արդեն լրանում է երրորդ տարին, ինչ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել թիրախավորված 4+-1 % գնաճը: Մենք արդեն երկնիշին մոտ միջին գնաճ ունենք: Իսկ ամենավտանգավոր ու սոցիալական հետևանքներով հղի հանգամանքը նվազագույն սպառողական զամբյուղի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն է, որը միայն այս տարվա տասը ամիսներին 15 տոկոս և ավելի աճ է գրանցել: Նախորդ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղը շուրջ 83 հազար դրամ է: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ մենք մինչև 85 հազար դրամ նվազագույն սպառողական զամբյուղ կունենանք: Հաջորդ տարին նույնպես գնաճային բարձր ճնշումներով է լինելու, ինչն արդեն ակնհայտ է: Այս պայմաններում իրենք մյուս տարվա հունվարի 1-ից առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: Ակնհայտ է, որ անգամ մեկնարկի պահից՝ 2023-ի հունվարի 1-ից բարձրացված նվազագույն աշխատավարձն էապես ցածր է լինելու մեկ անձի՝ այդ պահին առկա նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից»:

Մեր զրուցակցի խոսքով, սա է իրականությունը, որից բխող այլ մարտահրավերներ ևս կան. «Այսօր կան անվտանգային և աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք գնալով խորանում են: Եվ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում նվազագույն անվտանգային երաշխիքներ ապահովել: Մինչդեռ մենք այդ ռիսկերի արտացոլումներն ու դրանց արձանագրումներն ամեն օր ենք տեսնում: Դրանք լինում են ռազմական գործողությունների տեսքով, նաև ՀՀ սուվերեն տարածքների շարունակական կորուստների ձևով: Սրանք բոլորը հաշվելի ու չափելի են տնտեսական իմաստով: Վստահաբար դրանք էական հարված են հասցնում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ոչ թե կարճաժամկետ, այլ անգամ երկարաժամկետ իմաստով»:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում իշխանությունների կողմից տնտեսական յուրաքանչյուր խնդիր բացառապես համաշխարհային հանգամանքով պայմանավորելուն, տնտեսագետը շեշտեց. «Դրանք պրիմիտիվ արդարացումներ են: Այո, գնաճ աշխարհի տարբեր երկրներում, նաև մեր տարածաշրջանում կա: Այն 2020-ից սկսած շարունակվել է նաև 2021, 2022 թվականներին ու գնալով ավելի է ահագնանում: Բայց այլ երկրներում կարևոր ցուցիչը հետևյալն է. պետական իշխանությունները բարձրացրել են սոցիալապես անապահովների վճարները՝ կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը: Այդ երկրների թվում նաև Ռուսաստանն է: Այդ վճարները բարձրացրել են առնվազն այն չափով, որը լիարժեք չեզոքացրել է գնաճային ճնշումները: Այսինքն, մարդիկ նախկինից ավելի վատ չեն ապրել այդ գնաճի պայմաններում, որովհետև պետությունների կառավարությունները սոցիալապես խոցելի խմբերի թիկունքին են կանգնել՝ հասկանալով բարձրացումներ են արել»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց իրենց խմբակցության ավելի վաղ արված առաջարկի մասին. «Մենք առաջարկում էինք նման մոտեցում կիրառել և ինդեքսավորել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակն ու նպաստները, ինչը, սակայն, այս իշխանությունները մերժեցին: Եվ ակնհայտ է, որ Հայաստանում նախորդ երկու տարվա ահագնացող գնաճի այս բարձր ֆոնին մարդկանց իրական եկամուտները նվազում են, նույնիսկ միջին աշխատավարձն է նվազում: Պարզ արձանագրումն այն է, որ յուրաքանչյուր հաջորդ օր միջին ՀՀ քաղաքացին ավելի վատ է ապրել, քան նախորդ օրը: Նշվածի հետևանքով մեր երկրում շեշտակի բարձրացել է աղքատության մակարդակը, շարունակաբար ավելանում է նաև թերսնվող մարդկանց թիվը: Մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է»:

Իսկ թե ի՞նչ քաղաքականություն է տեսնում նշվածը շտկելու ուղղությամբ, Թ. Ավետիսյանն արձագանքեց. «Անկարողություն: Իրենք ուղղակի տապալել են կառավարման համակարգը, կազմաքանդում են բոլոր համակարգերը: Ի վերջո, չեն կարողանում ապահովել այն, ինչ խոստացել են, և ամեն օր իրենց խոստումների և իրականության միջև խզումը խորանում է: Բացի այդ, ապաշնորհությունն ու անկարողությունը, ի վերջո, համակարգային բնույթ ունեն, ինչի վկայությունն այն է, ինչ հիմա ունենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար