Եռակողմ հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է որևէ հիշատակում գտնել հայկական տարածքին վերաբերող «միջանցքի» մասին. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Սեպտեմբերի 11-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է որևէ հիշատակում գտնել հայկական տարածքին վերաբերող «միջանցքի» մասին»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում այս հարցն է ուղղել և պատասխանել, որ հայտարարության միակ միջանցքը Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ:
«Դա միակն է»,- հավելել է նա:
Հղում անելով նույն փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառում է կատարել. «Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»,- նշել է Կառավարության ղեկավարը։