Գևորգ Թադեւոսյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն
ՍՊՈՐՏՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը նվաճեց արծաթե մեդա: 87 կգ քաշայինների եզրափակիչում Թադեւոսյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Տակաչի հետ եւ պարտվեց 4:7 հաշվով:
Առաջին մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչը հաղթում էր 4:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում մրցակցին հաջողվեց նախ՝ հավասերցնել հաշիվը, ապա՝ առաջ անցնել դարձնելով 4:7:
Կիսաեզրափակիչում Գեւորգ Թադեւոսյանը լարված պայքարում 6:4 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուին:
Քիչ առաջ Հայաստանի համար ոսկե մեդալը նվաճեց 23-ամյա Մալխաս Ամոյանը: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը աշխարհի Մ23 առաջնության եզրափակիչում 7:2 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին:
Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: