Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավական առումով փրփուրներից են կախված. այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը «շուլեռություն» է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ՓաշինյանԱլիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլ յանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:

«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»:

Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա: Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլ յանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչոր ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:

Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

Սուրեն Զոլ յանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը:

1990-1995 թթ. ԳԽ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը մինչ վերոնշյալ հռչակագրին անդրադառնալը նշեց, որ 1991-ին Արցախի՝ ՀՀ-ի մաս լինելը դեռ վիճելի էր համարվում. «Պարզապես այդ ժամանակ այն ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում էր վիճելի համարվում: Հայաստանում վիճելի էր այն, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ հարցը ներկայացնում արտաքին աշխարհին: Ու ՀՀ անկախության հռչակագրից մինչև ՀՀ անկախության հանրաքվեի անցկացում մենք պնդել ենք, որ Արցախը Հայաստանի մաս է: Ընդդիմությունն իր ամբողջության մեջ այդքան էլ հակված չէր նշվածին: Անկախ Արցախի թեզը այդ ժամանակ դեռ հաստատված չէր: Հարցն այն էր, թե ՀՀ իշխանությունը տե՞ր է կանգնում ՀՀ անկախության հռչակագրում արտահայտված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, թե՞ կիսատ-պռատ է տեր կանգնում: Մի կողմից՝ հղում էր արվում 1989 թ. որոշման վրա, մյուս կողմից՝ Արցախի վերաբերյալ այլ հակաօրինական որոշումներ են ընդունվել: Ես շարունակելու եմ պնդել, որ պետք է վերադառնալ և հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա կառուցել մեր ներքին ու արտաքին հարաբերությունները»:

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ նա շեշտեց. «Կարելի է ասել, որ վերապահումներ կան: Համաձայն միջազգային իրավունքի, այն չի նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա մանրուքների վրա հիմնվելով՝ փորձում են հայտարարություն անել, քաղաքականություն կառուցել՝ այն էլ՝ չունենալով այնպիսի ազդեցություն, որն ունեցել ենք Գերագույն խորհրդում: Յուրաքանչյուրս վճռական ձայնի իրավունք ենք ունեցել: Ի դեպ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարող է նշանակել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը՝ ՀՀ-ի կազմում: Նման ձևակերպմամբ կհամաձայնեմ այդ մտքի հետ, որովհետև այն ժամանակ մեր թե՛ ներքին, թե՛ աշխարհին ներկայացված հայեցակարգի մեջ Արցախը Հայաստանի մաս էր»:

Այս համատեքստում անդրադառնալով իշխանության այն մոտեցումներին, մեղադրանքներին, թե ՀՀ նախկին իշխանությունները վաղուց են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել, Սուրեն Զոլ յանը նկատեց. «Այդ առումով Փաշինյանը կարող է հիշատակել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: Նա ասում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար կարգավիճակով: Բայց անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների մասով իրենք չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր վերոնշյալի մասին: Նման փաստաթուղթ անգամ նրա ժամանակ չի եղել: Այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը՝ «շուլեռություն» է: Եթե միակ փաստաթուղթն Ալմա-Աթայի հռչակագիրն է, ապա այն շատ թույլ, կեղծ, պատրանքային փաստարկ է»:

Հրանտ Խաչատրյանի խոսքով էլ՝ ներկայիս իշխանությունը ոչ թե փորձում է Արցախի շուրջ հնարավոր զարգացումների պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա գցել, այլ այդ ուղղությամբ 3 տարի իրական քաղաքականություն է վարում: «Ես այդ քաղաքականությունը չեմ ընդունում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու նրա՝ իշխանությունից դուրս գալու անհրաժեշտությունն իմ կողմից հենվում են միայն մի փաստի վրա. Փաշինյանը վերջին մեծ պատերազմից 8 օր առաջ մտքեր էր շարադրել Ֆեյսբուքում՝ ԶԼՄ-ներին խնդրելով այն հրապարակել «Սխալվելու վճռականությունը հաջողության ճանապարհ» վերնագրով: Սա նշանակում է, որ ինքը քաղաքականության մեջ փորձարարություններ է կատարում, և յուրաքանչյուր ձախողումից հետո չի դադարում կիրառել փորձի և սխալի մեթոդը: Երբ զբաղվում էի ինժեներությամբ, իմ ամենասիրելի մեթոդներից մեկն էր, բայց այն վտանգավոր մեթոդ է, երբ առնչվում է մարդկային կյանքերին: Այս տեսանկյունից Փաշինյանը չպետք է ՀՀ կառավարության ղեկին լինի: Իսկ մնացածը հետևանքներ են, անկախ նրանից՝ փորձում է իր մտքին եկածները, թե ինչ-որ մեկի հուշածը: Ավելորդ ապացույցներ պետք չեն այն առումով, թե արդյոք դավաճան է, ռուսներին, ամերիկացիներին է լսում, կամ էլ կենտրոնացել է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ ծրագրեր անելու մեջ»,-ասաց Հ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս ամենը երկրորդական է:

«ՀՀ շարքային քաղաքացիներին խորհուրդ կտամ չընկնել մանրուքների մեջ: Կփորձեն թերի ապացույցներ բերել, հարյուր տոկոսանոց ապացույցները հակառակ կողմը կհերքի, բայց սա անպտուղ գործընթաց է: ՀՀ քաղաքացիները պետք է կենտրոնանան մի խնդրի վրա, ըստ որի՝ երկրի իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, ովքեր բազմակողմանիորեն ուսումնասիրում են իրավիճակները»,-եզրափակեց Հ. Խաչատրյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան