Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Խաղաղության դարաշրջանի» մարտահրավերները ՀՀ տնտեսության համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանական «խաղաղության դարաշրջանի» բացման համատեքստում իշխանությունները շարունակում են հանրությանը հրամցնել այն գաղափարը, թե շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, սահմանները կբացվեն, առևտուր կսկսվի, ու Հայաստանի տնտեսությունը կսկսի բարգավաճել։ Թերևս այսպիսի մոտեցումներով իշխանությունները ցանկանում են խլացնել երկրում բողոքի հնարավոր դրսևորումները։ Սակայն ցավալին այն է, որ դեռևս մարդիկ կան, որոնք կուլ են գնում այն քարոզչական խայծերին, թե շուտով ՀՀ տնտեսության օդերը բացվելու են։ Իրականում տարածաշրջանային ուժերի դասավորությանը հայացք նետելու դեպքում կտեսնենք, որ ավելի լուրջ խոչընդոտներ են ստեղծվելու Հայաստանի տնտեսական զարգացման համար։

Ընդ որում, զարգացումների երկու սցենար է հնարավոր։ Մեկը Հայաստանի շրջափակման պահպանումն ու բլոկադայի օղակի ավելի ուժեղ սեղմումն է։ Այսինքն՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացվում են, սակայն ոչ Հայաստանի համար։ Օրինակ՝ Հայաստանին ոչ ոք չի երաշխավորում, որ ՀՀ քաղաքացիները և հայկական ապրանքները Ադրբեջանի տարածքով անվտանգ կարող են հասնել Ռուսաստան կամ Իրան։ Իսկ դրա փոխարեն ճանապարհները բացվում են հենց Թուրքիայի ու Ադրբեջանի համար, ու դրանով է պայմանավորված, որ նրանք ամեն գնով ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հաշվարկում է, որ արտատարածքայնության սկզբունքի ներքո այդ միջանցքի ստեղծումը հնարավորություն կտա շրջանցել Հայաստանը, իսկ այդ դեպքում արդեն ՀՀ-ի հետ առևտուր անելու կամ տնտեսական հարաբերությունների մեջ մտնելու անհրաժեշտություն ուղղակի չի լինելու։

Փաստացի Հայաստանը տարածաշրջանային կարևոր նախագծերից կրկին դուրս կթողնվի, իսկ դա պայմաններ կստեղծի, որ մեր երկիրը տնտեսապես հետ մնա տարածաշրջանի մյուս պետություններից։ Թուրքիան ու Ադրբեջանը երբևէ շահագրգռված չեն լինելու, որ Հայաստանի տնտեսությունը բարգավաճի։ Ընդհակառակը, ինչքան հնարավորություն ունեն, փակելու են մեր տնտեսության շնչառությունը։ Օրինակ՝ Ալիևը, որը հայտարարում է, թե Հայաստանը չպետք է բանակ ունենա, բնականաբար, շահագրգռված է լինելու, որ մենք առաջանցիկ տնտեսություն չունենանք, քանի որ տնտեսական ներուժն է, որ հիմքեր է ստեղծում նաև ամուր բանակի կառուցման համար։ Ուստի, պետք է մտածել, թե որոնք են լինելու մեր քայլերը, հարևան Վրաստանի ու Իրանի հետ ինչպիսի համագործակցության օրակարգեր ենք ստեղծելու, եթե թուրքադրբեջանական տանդեմն ավելի սեղմի շրջափակման օղակը՝ փորձելով Հայաստանին ընդհանրապես լուսանցք մղել։ Իրադարձությունների զարգացման մյուս տարբերակն էլ ճանապարհների իրական ապաշրջափակումն է, որի դեպքում Հայաստանի համար սահմանները կբացվեն և առևտրաշրջանառություն տեղի կունենա։ Բայց այս դեպքում Հայաստանի համար ոչ պակաս վտանգներ կան։

Նախ՝ Թուրքիան ու Ադրբեջանը հնարավորություն կստանան տնտեսապես ներթափանցել Հայաստան։ Հաշվի առնելով, որ հայկական տնտեսությունը չափերով փոքր է, նրանք առիթը կօգտագործեն այն իրենցից կախվածության մեջ գցելու ու պայմաններ թելադրելու համար։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը շեշտում է, թե երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ և կինտեգրվի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսություններին։ Այնինչ, ինտեգրումը Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսություններին կարող է ենթադրել նաև, որ Հայաստանը կարող է ընդհանրապես կուլ գնալ արտաքին տնտեսական հոսքերին, ինչի արդյունքում բացառված չէ, որ մեր տնտեսությունը ճնշվի, դեֆորմացվի ու չկարողանա խելքի գալ։

Օրինակ՝ հայկական արտադրությունը թուրքական էժան ապրանքների ներհոսքի պատճառով կարող է դառնալ ոչ ձեռնտու, ոչ մրցունակ և փակվել։ Խնդիրը հատկապես ակնառու է արտահայտված գյուղատնտեսությունում, որը մեծ թվով մարդկանց զբաղվածության հարց է լուծում։ Եվ այն հնարավորությունը, որ թուրքական էժան ու անորակ գյուղմթերքը կարող է դուրս մղել հայկական գյուղատնտեսական արտադրանքը, չի բացառել նույնիսկ Փաշինյանը իր ասուլիսներից մեկում։ Փաստացի այդպիսի գործընթացի արդյունքում անգամ պարենային ապահովության մասով Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի թուրքական մատակարարումների շղթաներից։ Էլ չենք խոսում այն մասին, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են անշարժ գույք գնել, ներդրումներ անել Հայաստանում ու իշխանությունների կողմից առաջ քաշված նախաձեռնությունների արդյունքում քաղաքացիություն ստանալ, բնակավայրեր ձևավորել, իսկ որոշ ժամանակ անց ներկայացնել իրենց պահանջները կամ քիչ-քիչ բնակավայրերից դուրս մղել հայերին։

Այնպես որ, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները ենթադրում են, որ սահմանների բացումից հետո տնտեսական բարգավաճման մասին լուզունգները պետք չէ հալած յուղի պես ընդունել, ու անհրաժեշտ է հիմիկվանից մեխանիզմներ մտածել, որոնք թույլ կտան տեղի չտալ դրսից եկող տնտեսական ազդակներին ու պաշտպանել հայկական արտադրողի շահերը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար