Արմավիրի մարզում 33-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևկելի գոտում և տեղում մահացել։
Վարորդը փախուստի չի դիմել, ավտոմեքենան կանգնեցրել է մահացածի մարմնի մոտ, որպեսզի կրկնակի վրաերթ այլ ավտոմեքենայի կողմից չլինի, ապա ահազանգել է շտապօգնություն ու ոստիկանություն։
Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։