«Կեսկատու-կեսճուտիկ»-ի լուսանկարը նվաճել է համացանցը
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Վիրահատության համար մասամբ սափրած կատվի լուսանկարը նվաճել է համացանցը՝ հայտնում է Daily Mail-ը: Լուսանկարը Imgur կայքում հրապարակել է Edwardwrongtu օգտատերը, որը, ինչպես ենթադրվում է, ԱՄՆ-ում է ապրում: Լուսանկարում կարելի է տեսնել, որ կատվի վերին մասը ամբողջովին սովորական է, ներքևի մասը՝ առանց մորթու: Լուսանկարը հրապարակած օգտատերը նշել է. «Ընկերոջս կատուն վիրահատվել է, և հիմա նա տաբատ չունի»:
Նշվում է, որ լուսանկարն արագորեն հավաքել է ավելի քան 2 մլն դիտում, և կատվի «տարօրինակ արտաքինը», ըստ ամենայնի, ապշեցրել է օգտատերերին: Կենդանին արդեն ստացել է «կեսկատու-կեսճուտիկ» անվանումը:
Թե ինչ վիրահատության է ենթարկվել կատուն՝ չի նշվում:



