Ինչպիսին կլինեն 2016-ին ծնված երեխաները
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Կապիկի տարին վերահսկում են երկու մոլորակներ` գազային հսկա Նեպտունը` ամբողջ 2016-ին հիմնված Ձկան համաստեղության վրա և սառցե թզուկ Պլուտոնը` դանդաղ հատելով Ջրհոսի համաստեղությունը: Ըստ աստղաբանների` 2016-ին ծնված երեխաները կլինեն երկու տարբեր երկնային մարմինների հովանավորության ներքո:
2016-ին ծնված երեխաները կլինեն կրքոտ, ջերմեռանդ, ագրեսիվ, պոռթկուն, սակայն հնարամիտ մարդիկ: Նրանց բոնորշ կլինի հումորի զգացումը, զարգացած երևակայությունն ու հմայքը:
Կապիկի տարում լույս աշխարհ եկած երեխան բավականին խորամանկ կլինի: Նրա արարքներում հաճախ շահ կհետապնդվի, իսկ սիրալիրության քողի ներքո թաքնված կլինի ատելությունը շրջապատի նկատմամբ ու իր գերակայության զգացումը:
Այս տարում ծնված երեխաները կունենան անթերի հիշողություն, բնական գրավչություն, հաջողակ կլինեն բիզնեսում, ֆինանսական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում:
Կապիկի տարում ծնված երեխաները կդառնան շատ շուտ ներշնչվող մեծահասակներ` հաճախ կախված ուրիշի կարծիքներից:



