Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն օժանդակելու համար: Չնայած կարծիքներ կան, թե փաստաբանի դեպքում առավել ակնառու քաղաքական հետապնդման տարրեր են առկա, այնուամենայնիվ, դատավորի կալանավորումը շատ ավելի մեծ հանրային ուշադրության արժանացավ։

Թերևս դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս հասարակական մի շարք գործիչների գործերով կալանավորման որոշումներ է կայացրել, ընդ որում, ինչպես հետագայում վկայել են նրանց փաստաբանները և փորձագիտական հանրույթը, ոչ արդարացի: Ավելին, այնպես էր ստացվում, որ դատավորի՝ կոնկրետ ընդդիմադիր գործիչներին վերաբերող որոշումները միշտ լինում էին իշխանությունների քիմքին հաճելի, ու, որպես կանոն, նրանց նկատմամբ կիրառվում էին կոնկրետ ամենախիստ միջոցները։ Այսինքն, ինչպես իրավաբանական հանրության մեջ էին ասում, Ալեքսանյանը դարձել էր Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը:

Դատավորի որոշումներից տուժած գործիչներից են ռեժիսոր Արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի դահլիճում, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը շարունակում է կալանավորված մնալ, հասարակական գործիչներ Նարեկ Մանթաշյանը, Միկա Բադալ յանը, Ավետիք Չալաբյանը և այլք: Նմանատիպ բովանդակություն ունեցող որոշումներին զուգահեռ այս մարդկանց փաստաբանները, հասարակական-քաղաքական գործիչները, փորձագիտական հանրույթն անընդմեջ կոչ են արել դատավորներին դուրս չգալ իրենց իրավասությունների սահմաններից, կայացնել արդարացի որոշումներ, գործիք չդառնալ իշխանությունների ձեռքին, առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ:

Պարզ է, որ եթե քաղաքական հետապնդումների գործելակերպը շարունակվում է, ապա դա պայմաններ է ստեղծում նաև «բումերանգի էֆեկտի» իրականացման համար, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքը ևս չի հայտնվի հետապնդումների թիրախում, այդ թվում՝ նաև անարդարացի որոշումներ կայացրած դատավորները։ Մյուս կողմից էլ՝ երբ դատավորն արդեն պատվերով որոշումները կայացրել է, ապա իշխանություններն այլևս չեն վարանելու «զոհել» նաև այդպիսի դատավորին։ Ուստի, դատական համակարգի ցանկացած ներկայացուցիչ, մասնավորապես դատավորներից յուրաքանչյուրը, նախևառաջ պետք է ծանր ու թեթև անի իր կայացրած ցանկացած որոշման հնարավոր հետևանքները և որևէ պարագայում տուրք չտա քաղաքական պատվեր կատարելու, քաղաքական էլիտայի հետ մտերմանալու ցանկությանը:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ղեկավարները հավերժ չեն, բնականաբար, իշխանությունները փոխվելու են, սակայն իրավական պետություն կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ ցանկացած պարագայում արդարությունն է հաղթում, իսկ դրա պաշտպանները նաև դատավորներն են: Ի դեպ, այս պարագայում դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չունի նաև հանրային լայն աջակցություն: Հիմնական պատճառը նրա կայացրած խնդրահարույց վճիռներն են։ Թերևս անարդարությունն իր ազդեցությունն է ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։ Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ կալանավորվեց Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը, վերջինիս գործընկերները, փաստաբանները, հանրույթը սա ակնհայտ ապօրինություն որակեցին:

Արդյոք նույն դիրքորոշումը կլինի՞ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, ցույց կտա ժամանակը: Որքան էլ ցավալի է, այս օրերի զարգացումները հուշում են, որ հազիվ թե: Հասարակական ու քաղաքական շատ գործիչներ, փորձագետներ ոչ մեկ անգամ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակի հետ «փուռն է տալու» բոլոր նրանց, ովքեր անմոռաց ծառայել են իրեն, ընդ որում՝ որքան ուժգին են ծառայել, որքան շատ օրենք խախտելով են ծառայել, այնքան ուժգին էլ իրենք են հայտնվելու այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում իրենք հանուն մեկ անձի դրել են այլոց: Նիկոլ Փաշինյանը զոհելու է յուրաքանչյուրին, որն իր հրահանգները կատարելուց հետո թեկուզ մի փոքր վրիպի, կամ պարզապես նրան այլևս պետք չլինի:

Ի դեպ, հենց միայն այն հանգամանքը, որ Ալեքսանյանին կալանավորել են հենց այն նույն դատարանում, ուր «քիչ առաջ» նա աշխատում էր, և այն գործընկերների ձեռքով, որոնց հետ «քիչ առաջ» աշխատում էր, բավական ծանր, բայց խոսուն փաստ է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը