Կոտայքի մարզում Ford Focus-ը կանանց գաղութի մոտ բախվել է շինության պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում 36-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Արամուս ավտոճանապարհի՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովդրին հայտնի կանանց գաղութի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



