Ամանորի գիշերը ամուսինը օղու շշով հարվածել է կնոջ գլխին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 31-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Քրիստինե Խ.-ն և հայտնել, որ ամուսինը խմող է, և հարձակվել է իր վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Քրիստինե Խ.-ի ամուսինը` 1975 թ. ծնված Դավիթ Ա.-ն, իրենց տանը, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, օղու շշով հարվածել է կնոջ գլխին` պատճառելով մարմնական վնասվածք:
Քրիստինե Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է քննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



