Ուկրաինայում կարգավորումը հնարավոր է միայն Կիեւի պայմաններով․ Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիրակի Հռոմ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին, բայց միայն Կիեւի պայմաններով:
«Ուկրաինայում խաղաղությունը հնարավոր է, միակ խաղաղությունն այնպիսին է, ինչպիսին կընտրեն ուկրաինացիները եւ երբ դա կանեն նրանք, որպեսզի այն թույլ տա նրանց պահպանել իրենց իրավունքները որպես ինքնիշխան ժողովուրդ», – ասել Է Մակրոնը՝ ելույթ ունենալով «Խաղաղության կոչ» միջազգային ֆորումի բացմանը, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի Twitter - ի պաշտոնական աքաունթով:
Մակարոնը նշել է, որ կարևոր է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հավելելով, որ «կգա մի պահ», երբ երկու կողմերն էլ կկարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ։