Բացահայտվել է Վարդանանց փողոցում կատարված ավազակային հարձակումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.04-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդանանց փողոցում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից փող է պահանջել, ապա բռունցքով խփել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ 180 000 դրամ կար: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները Վարդանանց փողոցում հայտնաբերել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Նա և նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



