Արեւմուտքը փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Արեւմուտքը փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ հաջողությամբ չեն ավարտվելու Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու՝ արտաքին ուժերի փորձերը։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը հակված է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործակցությունը։
Զախարովան մերկապարանոց է անվանել այն մեղադրանքները, թե Մոսկվան, իբր, չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները։
«Մոսկվային անհանգստացնում են Անդրկովկասում տիրող միտումները, որտեղ Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։
ԱՄՆ - ն եւ ԵՄ-ն շահագրգռված չեն Անդրկովկասում իրավիճակի փոխզիջումային լուծումներով, այլ ցանկանում են այնտեղից դուրս մղել Ռուսաստանին»,- ասել է նա։