Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի ռազմանակ գերակայությունն աշխարհում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ռազմանակ գերակայությունն աշխարհում, սակայն հստակ հասկացնի, որ երկիրը հակամարտության ցանկություն չունի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Բայդենն ասել է Սպիտակ տանը խորհրդականների հետ հանդիպման ժամանալ։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ բացատրել է Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցի շուրջ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։
Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները շարունակելու են աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ առկա սպառնալիքների ֆոնին հարկավոր է պահպանել ՆԱՏՕ-ի միասնությունն ու ուժը։
«Աշխարհը փոխվում է։ Այն արագ է փոխվում, և այս փոփոխությունների ֆոնին մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր ճակատագիրը», - ընդգծել է Բայդենը։